Պապիկյանի հայտարարությունը, թե պատերազմի ժամանակ պահեստազորը մարտունակ չի եղել, սուտ է. Մովսես Հակոբյան

26 Նոյեմբերի, 2025

Հայաստանում շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18-ամսյա ժամկետով. որոշումը կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը բացասական է վերաբերվում այս որոշմանը։

«Բացասական եմ վերաբերվում ու վերջ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը՝ չմանրամասնելով, թե ինչ հետևանքներ կարող է սա ունենալ։

Ազգային ժողովում այս նախագծի քննարկման ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսել էր նաև վարժական հավաքներից ու նշել, որ վարժական հավաքների նպատակն է ունենալ պահեստազոր, որը կարող է դառնալ բանակի կարևոր բաղադրիչ։ Նախարարն ասել էր, թե 44-օրյա պատերազմի ընթացքում մեր հիմնական պրոբլեմներից մեկը պահեստազորի ոչ մարտունակ լինելն էր։

Մովսես Հակոբյանը նշեց՝ լավ է, որ պահեստազորին պատրաստում են, բայց հայտարարությունը, թե պատերազմի ժամանակ պահեստազորը մարտունակ չի եղել, սուտ է։

«Սուտ են ասում։ Պահեստազորն ամբողջությամբ պատրաստ չի լինում, եթե բացեն նախկին պլանները՝ կհասկանան, եթե զինվորական լինեն՝ կհասկանան, որ մենք բավականին ռեսուրս ունեինք և՛ պահեստազորում, և՛ բանակում»,- նշեց ԳՇ նախկին պետը։

Հակոբյանը համաձայն է Պապիկյանի այն դիտարկման հետ, որ աշխատավարձերի բարձրացման ու ծառայության ժամկետի կրճատման ֆոնին բանակում ծառայելու գրավչությունը էապես մեծացել է, բայց դա չէ, որ պետք է որոշի բանակի մարտունակությունը։

«Այն քայլերը, որոնք իրենք իրականացնում են, համապատասխանում են իրենց ասածին՝ բանակում բավականին բարձրացրել են աշխատավարձերը, ծառայության ժամկետն են կրճատում, բայց ուզում եմ ասել, որ դա չի որոշում բանակի մարտունակությունը»,- ընդգծեց նա։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ «մարտունակ բանակ» հասկացությունը պետք է վերափոխել ու վերաձևակերպել «պաշտպանունակ բանակ»-ով՝ ԳՇ նախկին պետն արձագանքեց. «Ես չեմ հասկանում՝ ինչ բառ է դա, դպրոցում ինձ այդպիսի բառ չեն սովորեցրել»։

Նմանատիպ նյութեր

Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան

Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան

Եվրոպայում շոգի ալիքը, կարծես, ավարտվում է։ Կանխատեսումների համաձայն՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազաիզյանը հայտնում է, որ հուլիսի 17-ից սկսած...

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան

Այսօրվանից Հայաստան է ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ։ Այսօր ցերեկային ժամերին, երեկվա հետ համեմատած, երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ...

ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմական միջամտությամբ փոխել Իրանի իշխանությունը․ Վենս

ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմական միջամտությամբ փոխել Իրանի իշխանությունը․ Վենս

ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմական միջամտությամբ փոխել Իրանի իշխանությունը։ Այս մասին Reuters-ի փոխանցմամբ՝  հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։  Նա նշել է, որ ԱՄՆ-ի հիմնական նպատակը Իրանի միջուկային ծրագրի չեզոքացումն է, այլ ոչ թե «ռեժիմի փոփոխությունը»։ Վենսի...

Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Այսօր՝ հուլիսի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշի...

Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»

Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է . Ընտրությունների թանաքը դեռ չչորացած՝ իշխանությունը նախապատրաստվում է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին։ Թեկնածուների փնտրտուքը սկսված է․ ոմանք արդեն քարոզարշավ են իրականացնում, առաջիկա շաբաթներին կակտիվանան տարածքային շտաբները։ Սյունիքի 3...