«Էյ Բի Էմ» ՍՊԸ-ում փորձաշրջան անցնող 2 քաղաքացի այնտեղից գողություն են կատարել․ վնասը կազմում է մոտ 6 մլն դրամ

23 Նոյեմբերի, 2025

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 47-ամյա Արա Խ․-ն և հայտնել, որ մեկ ամիս առաջ համացանցի միջոցով կապ է հաստատել ոմն Ալլա և Սամվել Ղազարյան անձանց հետ և աշխատանքի ընդունելու նպատակով հրավիրել է նրանց Բաղրամյան պողոտայի 2 շենքի 17 հասցեում գտնվող «Էյ Բի Էմ» ՍՊԸ հարցազրույցի և ինքը նրանց տեղեկացրել է, որ մեկ ամիս պետք է փորձաշրջան անցնեն և իրեն տրամադրեն իրենց անձնագրերի պատճեններն ու նրանց է տրամադրել նշված հասցեի մուտքի և շքամուտքի բանալիները,

Ըստ քաղաքացու՝ նոյեմբերի 15-ին ժամը 22։00-ի սահմաններում երբ այցելել է գրասենյակ հայտնաբերել է, որ գողացել են 2 հատ նոթբուք համակարգիչ, 1 հատ սովորական համակարգիչ իր մոնիտորով, 1 հատ լազերային տպիչ, 4 հատ տպիչի քարտրիջ, իրեն պատկանող 2 ՍՊԸ-ների կնիքներ, նշված ՍՊԸ-ի փաստաթղթերը իր պայուսակով, արժեքավոր իրեր, իսկ իր դարակից 4 մլն 850 հազար դրամ գումար՝ պատճառելով ընդհանուր մոտ 6 մլն դրամի վնաս։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Ալլայի և Ս.Ղազարյանի ինքնությունները պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել է ՀՀ Քննչական կյոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...