Ադրբեջանցի լրագրողների էին Հայաստան հրավիրել․ «Հրապարակ»

22 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է ․  Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ի Օրբելի վերլուծական կենտրոնի կազմակերպած «Օրբելի ֆորում 2025»-ին, որը կայացավ նոյեմբերի 4-6-ը, պարզվում է, ոչ միայն թուրք, այլեւ ադրբեջանցի լրագրողներ են ներկա եղել։ Հրավերն ուղարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։ Մենք տեղեկացանք, որ լրագրողներն Ադրբեջանի պետական Azertac լրատվամիջոցից են եղել։

Հայաստանում նրանց կեցության ծախսերը հոգացել է հրավիրող կողմը՝ ՀՀ կառավարությունը։ Հյուրանոցում նրանց անվտանգությունը խստորեն պահպանվել է։ Նախ՝ մինչեւ նրանց ժամանելը նախապես ամբողջ տարածքը սանրել են, եւ այստեղ գտնվելու 3 օրվա ընթացքում սենյակի դռան մոտ մշտապես անվտանգության աշխատակիցներ են կանգնած եղել։ Մեզ հետ զրույցում «Օրբելի ֆորումի» ժամանակ ադրբեջանցի լրագրողների հետ կապի պատասխանատու Դավիթ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ լրագրողների խումբը 2 անձից էր կազմված․ «Նրանք Հայաստանում մնացել են 3 օր` Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում։

Ծախսերի մասով որեւէ տեղեկություն չունեմ, այդ մասով ես չեմ զբաղվել»։ Ասաց, որ ժամանել էր 4 ադրբեջանցի` 2 լրագրող եւ 2 բանախոս։ Նշենք, որ «Մարիոթ»-ում ստանդարտ համարներում մեկ անձի կեցության 1 օրվա արժեքը տատանվում է 100-150 հազար դրամի սահմաններում։

Նմանատիպ նյութեր

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...