Շրջիկ հավատաքննիչների խմբակը՝ Փաշինյանի գլխավորությամբ, այս կիրակի էլ այցելելու է Արարատի մարզ․ «Հրապարակ»

22 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ»-ը գրում է․ Շրջիկ հավատաքննիչների խմբակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս կիրակի էլ այցելելու է Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Պատարագն իրականացնելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանը։

Շուրջ մեկ ամիս է՝ Փաշինյանը տարբեր եկեղեցիներում պատարագների է մասնակցում, սկզբում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի ձեռամբ, հետո՝ ոչ կարգալույծ քահանաների՝ փորձելով Մայր Աթոռին այլընտրանք հոգեւոր խմբակ ձեւավորել։ Եվ ամեն անգամ նախապես պայման է դրվում, որ պատարագի տեքստից պետք է զեղչվի կաթողիկոսի անունը, ինչը պարտադիր է Եկեղեցու կանոնագրքով։

Այս կիրակի էլ այցելելու են Վազգեն Սարգսյանի հայրենի Դավալու։ Մեր տեղեկություններով, Տեր Երվանդ Բաբայանը Սուրբ Հակոբ եկեղեցու մշտական քահանան չէ, հիմնական քահանան Տեր Հարությունն է, որը Փաշինյանի հայտարարության օրը՝ որ գնալու է Արարատ, արձակուրդ է գնացել։ Տեր Երվանդն Արարատ գյուղ է ուղարկվել Մասյացոտնի թեմից, նա Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվն է։

Եկեղեցին, ի դեպ, կառուցվել է Հովիկ Աբրահամյանի կողմից, դրանից էլ անունը՝ Սուրբ Հովհաննես։ Ի դեպ, լուրեր կան, որ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը եւ Վայոց Ձորի թեմի առաջնորդը դեմ են քվեարկել Փաշինյանին միացած Տեր Արամին՝ Ստեփան Ասատրյանին կարգալույծ անելու միջնորդությանը՝ հիմնավորմամբ, թե չսրենք պետություն-եկեղեցի հարաբերությունները։

Ենթադրվում է, որ կաթողիկոսի անունը չեղարկելու պահանջին առաջիկա պատարագն անող քահանան համաձայնել է, ինչպես արվեց նախորդ անգամ՝ Վայոց Ձորում։

 

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...