Ի՞նչ է դատական նիստի ժամանակ ասել Սամվել Կարապետյանը․ մանրամասնում է փաստաբանը

18 Նոյեմբերի, 2025

«Դատական ակտը, դեռևս չենք ստացել, բայց ունենք հստակ մի հանգամանք իրավական պրոցեսում․ եթե փողերի լվացման դրվագով հիմնավոր կասկածը չհիմնավորեր, ինչին եկել էր օգնության վճռաբեկ դատարանի որոշումը, ապա կալանքը միանշանակ չէին կարող երկարացնել»,- գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկու ամսով երկարացնելու՝ դատարանի որոշումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կարապետյանի փաստաբան Լիանա Գասպարյանը։

«Դեռևս երեկ ժամը 18։30-ի դրությամբ արդեն իսկ լրատվական ցանցերում, մասնավորապես՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ կալանքը երկարացվել է։ Դրա մասին մեր անհանգստությունն արտահայտել ենք նաև դատական նիստում, դատարանը վրդովվել է, որ մենք նման չակերտավոր իրականություն բարձրաձայնել՝ ասելով՝ նշվածը ի՞նչ կապ ունի ինձ հետ։ Տեսանք, թե ինչքանով կապ ուներ»,- ասաց փաստաբանը։

Սամվել Կարապետյանի դիրքորոշման վերաբերյալ ասաց․ «Պարոն Կարապետյանը հայտնեց, որ որևէ առնչություն չունի այս ամենի հետ, առաջադրված մեղադրանքները չի ընդունում և որևիցե կերպ, անգամ մեծ ցանկության դեպքում ոչ մի կերպ խոչընդոտելու ո՛չ միտում ունի, ո՛չ՝ նպատակ»:

Հարցին, թե 53 քննիչներից բաղկացած խումբը ի՞նչ քննչական գործողություններ են իրականացրել և ինչպե՞ս է գնահատում նրանց ջանասիրությունը, փաստաբանն ասաց․ «Բավարար ջանասիրության մասին ևս դատական նիստում բարձրաձայնվել է, օրինակ՝ բավարար ջանասիրություն, որպես այդպիսին, թարգմանիչ ներգրավել, փաստաթղթերը թարգմանել և այլն, և այլն, ինչպես նաև կապված այլ մեղադրյալների հետ գործողություն, օրինակ՝ մեկ այլ անձի բնակարանում խուզարկություն։ Սամվել Կարապետյանի վերաբերյալ ոչ մի գործողություն, կես րոպե գործողություն անգամ չի կատարվել, հարգելիներս։ Սամվել Կարապետյանի հետ որևիցե գործողություն մեկ ամսվա ընթացքում չի կատարվել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է․ փաստաբան

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է․ փաստաբան

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Ավելի վաղ հայտարարել էինք, որ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը վկայում է վերջինիս...

Մեզ բաժանում են, իրար դեմ են հանում. միավորվե՛ք, պահպանե՛ք պետականությունը, քանի դեռ ուշ չէ. Միհրան Մախսուդյան

Մեզ բաժանում են, իրար դեմ են հանում. միավորվե՛ք, պահպանե՛ք պետականությունը, քանի դեռ ուշ չէ. Միհրան Մախսուդյան

«Սրբազան պայքար»-ի աջակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չգիտեմ՝ ինչո՞ւ ենք այսքան չարացել միմյանց նկատմամբ և նույնիսկ հրճվում ամեն հերթական, անիմաստ ու կասկածելի ձերբակալությունից, երբ դրանցից շատերը իրականության հետ որևէ աղերս չունեն։...

Արևմուտքը խրախուսում է Հայաստանի տրանսպորտային կախվածության նվազեցումը Ռուսաստանից. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խրախուսում է Հայաստանի տրանսպորտային կախվածության նվազեցումը Ռուսաստանից. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքի երկրները շանտաժի են ենթարկում Հայաստանի ղեկավարությանը «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) կոնցեսիայի հարցում՝ պահանջելով վերացնել «ռուսական գործոնը»՝ ենթադրյալ բազմամիլիոն դոլարանոց ներդրումների դիմաց։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի...

Փաշինյանը թքած ունի՝ իր խոսքերը հետո ինչ խնդիրներ կստեղծեն Հայաստանի համար․ Քոչարյան

  «Երկրի փաստացի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը ամբիոնից ինչո՞ւ է ասում՝ «կզցնելու եմ, նստացնելու եմ, ունեզրկելու եմ»։ Ես էլ եմ փորձում այդ հարցի պատասխանը գտնել, որովհետև սա ոչ մի նորմալ տրամաբանության մեջ, ժողովրդավար երկրի...

«Եհովայի վկաները» վարձակալել են համալիրը. կազմակերպությունը հաստատեց տեղեկությունը

«Եհովայի վկաները» վարձակալել են համալիրը. կազմակերպությունը հաստատեց տեղեկությունը

«Եհովայի վկաներ» կազմակերպության հայաստանյան գրասենյակ հանրային տեղեկատվության բաժնից NEWS.am–ին պարզաբանել են «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը» հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը, որտեղ նշված էր Եհովայի վկաների համաժողովները...