Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու․ «Հրապարակ»

15 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ»-ը գրում է. «Նոյեմբերի 14-ին եւ 15-ին Երեւանում նախատեսված խորհրդավոր միջոցառման` աղոթքի նախաճաշի մեկնարկը երեկ հարթ չի անցել։ Գաղափարը, հիշեցնենք, վերցված է ամերիկյան իրականությունից: Դա ոչ այնքան կրոնական կամ քաղաքական, որքան հումանիստական ակցիա է․ միասին աղոթք անելը, մարմնական եւ հոգեւոր սնունդ ընդունելն օգնում են մարդկանց, անկախ քաղաքական, կրոնական եւ այլ հայացքներից, կարեւոր հարցերով ճիշտ որոշումներ կայացնել:

Առաջին հայացքից անշառ թվացող միջոցառումը զարմանալիորեն անցկացվում է փակ ֆորմատով։ Երեկվա միջոցառման մասնակիցների մեջ գերակշռել են կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, դրսից ժամանած հյուրեր: Կազմակերպիչները կենաց-մահու խնդիր են դրել, որ Հայ առաքելական եկեղեցուց էլ ներկայացուցիչներ լինեն, որ չստացվի աղանդավորական հավաք է, սակայն Մայր Աթոռի ներկայացուցիչը «հարամել» է միջոցառումը՝ հիշեցնելով, որ 3 հոգեւորական եղբայրներ բանտում են:

Եկեղեցու ներկայացուցիչ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանն ասել է, որ նրանք կալանավորվել են կառավարության կողմից։

Կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը նույնպես խոսել է այս թեմայով. «Խորապես մտահոգված եմ Հայաստանում հոգեւորականների ձերբակալության մասին հաղորդագրություններից: Կոչ եմ անում իշխանություններին՝ հարգել պատշաճ ընթացակարգը եւ ազատ արձակել նրանց»։ Հայաստանից եւ արտերկրից ավելի քան 300 պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագետներ, գործարարներ, հոգեւոր ոլորտների ներկայացուցիչներ այսօր առավոտյան են մասնակցելու բուն՝ աղոթքի նախաճաշին, որը նախատեսված է «Մարիոթում»:

Կմասնակցեն նաեւ Փաշինյանն ու ՀՀ նախագահը, ապա հյուրերի մի խումբ կայցելի Մայր Աթոռ, որտեղ հանդիպում է նախատեսված Վեհափառի հետ, այց թանգարան։ Փաշինյանն ու ՀՀ նախագահը Մայր Աթոռ չեն մեկնելու»:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...