Ամառանոցներ՝ պետական բյուջեի միջոցներով, ովքեր են տերերը․ «Հրապարակ»

15 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Բերքաբերում հարաբերական, տեւական անդորր է՝ վերջին 35 տարում փաստացի սահման դարձած ջրամբարում բերքաբերցիները կարթով, ցանցով, նավակներով ձուկ են որսում, հող են մշակում։ Բերքաբերում գործում է սահմանամերձ գյուղերում տնաշինության պետական աջակցության ծրագիրը, ըստ որի՝ գյուղացիները 16 կամ 21 միլիոն դրամ վարկ ստանալով՝ առանձնատներ են կառուցում։

Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ պետական աջակցությամբ՝ 16 կամ 21 միլիոն դրամ վարկային միջոցներով առանձնատների կառուցում ծրագրով Բերքաբերում հաստատվել է 101 առանձնատան կառուցում, որից արդեն կառուցվել-ավարտվել է 15-ը, բնակելի վիճակում է 5-ը, իսկ նորակառույց տներից մեկում արդեն փաստացի բնակվում են։ Բայց ծրագրով կառուցված տների մեծ մասը դատարկ է, քանի որ, ինչպես Բերքաբերի բնակիչները մեզ հայտնեցին, այդ տներից 15-20-ը պատկանում է ոչ թե բերքաբերցիներին, այլ՝ Հայաստանի մյուս բնակավայրերի բնակիչներին։

Նման իրականություն կա նաեւ մյուս համայնքներում։ Օրինակ, Իջեւան համայնքի Սարիգյուղում այդ ծրագրով կառուցված առանձնատներից 5-ի տանտերերը երեւանցիներ են։ Նրանց սարիգյուղցիները չեն էլ ճանաչում։ Կիրանցում էլ կան նման տներ՝ 7 տների մասին կիրանցեցիներն ասում են՝ «բանկիրների տուն», որոնք պատկանում են վերոհիշյալ ծրագրում ընդգրկված բանկերի աշխատակիցներին։ Օտար կառուցապատողներ կան նաեւ Կողբում, Ոսկեպարում,  Տավուշի այլ գյուղերում։ Սահմանամերձ գյուղերում փաստացի չբնակվող անձինք, փաստորեն, պետական բյուջեից ստացած աջակցությամբ ամառանոցներ են կառուցել մարզերում։

 

 

 

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...