43-ամյա կինն ու 28-ամյա տղամարդը շրջել են մարզերից մեկով ու տարբեր խանութներից կեղծ թղթադրամներով գնումներ կատարել

14 Նոյեմբերի, 2025

ՆԳՆ-ից հայտնում են.

«Նոյեմբերի 12-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ 43-ամյա գյումրեցի մի կին և Նոր Խարբերդի բնակիչ 28-ամյա երիտասարդ, վերջինիս վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով այցելել են Վայոց ձորի մարզի Արենի և Արարատի մարզի Սուրենավան գյուղերի տարածքում գործող առևտրի կետեր և իրացրել կեղծ թղթադրամներ:

Ժամը 21.10-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կիլոմետրին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել են բաժին: Խուզարկությամբ երիտասարդի մոտ գտնվող պայուսակում հայտնաբերվել են երեք հատ երկու հազար, վեց հատ հինգ հազար, երեք հատ 10 հազար, 36 հատ 20 հազար, 10 հատ 50 հազար և 10 հատ 100 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:

Երիտասարդը հայտնել է, որ թղթադրամները ձեռք են բերել օնլայն խանութից:

Ըստ նրա` ինքը Սուրենավանի լիցքավորման կայանում վճարել է կեղծ 20-հազարանոց և ստացել 18 հազար դրամի մանր, Արենիի մի տաղավարում գնումների դիմաց վճարել է կեղծ 20-հազարանոց և դարձյալ ստացել 18 հազար դրամի մանր, իսկ մեկ այլ տաղավարում վճարած կեղծ 20-հազարանոցի դիմաց` 12 հազար դրամի մանր:
Կնոջ խուզարկությամբ նույնպես հայտնաբերվել են կեղծ թղթադրամներ:

Տղամարդն ու կինը, առգրավված կեղծ թղթադրամներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են»:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...