Պատմական փաստաթուղթ՝ պատմական դաս. Ռուբեն վարդապետ

13 Նոյեմբերի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով Գեւորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1924 թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 593 կոնդակը՝  «Ազատ եկեղեցի» հակաեկեղեցական շարժման անդամ Բենիկ ծ․ վրդ․ Տեր-Դանիելյանի կարգալուծության մասին։

«Պատմական փաստաթուղթ՝ պատմական դաս Գեւորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1924 թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 593 կոնդակը՝  «Ազատ եկեղեցի» հակաեկեղեցական շարժման անդամ Բենիկ ծ․ վրդ․ Տեր-Դանիելյանի կարգալուծության մասին

ԱՍՏԾՈՒ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԿԱՄՔՈՎ ՀԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱ ԳԵՒՈՐԳ ՀԻՆԳԵՐՈՐԴ՝  ՀԱՅՈՑ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ -ԿԱԹՈՂԻԿՈՍ ԵՒ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ  ՄԱՅՐ  ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ
Սուրբ Էջմիածնի հարազատ Մայր Աթոռից միաբանական ժողովի գերապատիվ եւ բարձրապատիվ   անդամներին  ողջույն և հայրապետական օրհնություն։
Արդեն իսկ գիտեք, որ Մեր հայրապետական կոնդակով  սեպտեմբերի 5-ի համար 575 հրամանով կարգալույծ արեցինք նախկին եպիսկոպոս Աշոտին՝ զրկելով նրան եպիսկոպոսական աստիճանից և հոգևոր կարգից ուխտադրուժ եւ դավադիր վարքագծի և իր արարքների պատճառով։

Հայտնի է  ձեզ՝ բոլորիդ, նաև Բենիկ ծ․ վարդապետի անվայել վարքն ու բարքը,  ըստ ամենայնի դատապարտելի արարքները, որ հակառակ Մեր, Գերագոյն հոգևոր խորհրդի և իր միաբանների բազմաթիվ հորդորներին և նախազգուշացումներին, չցանկացավ ճիշտ ուղին ընտրել  և  զգաստանալ, այլ ընդհակառակը՝ իսպառ կուրանալով անձնական վրեժխնդրությունից և ընկնելով  ամբարիշտ ազդեցության տակ՝ այժմ զրպարտում է, դավադրություն նյութում Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցու, Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի և միաբանութեան դեմ։

Այդ ամենը քննելով սեպտեմբերի 7-ին Մեր տնօրինությամբ գումարված միաբանական ժողովի ժամանակ միաձայն որոշմամբ առաջարկեցիք արձանագրել՝ պահանջելով  Մեզնից նրան  զրկել  հոգևոր կարգից։

Արդ, Մենք նկատի առնելով միաբանական ժողովի արձանագրությունը, Գերագույն հոգևոր խորհրդի եզրակացությունը, Բենիկ վարդապետի չար գործերի վերաբերյալ բոլոր հանգամանքները, Մենք՝ Ծայրագույն  Պատրիարք-Կաթուղիկոսը Ամենայն Հայոց և Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցու Պետը այս հայրապետական կոնդակով հեռացնում ենք Բենիկ վարդապետին Սուրբ Էջմիածնի միաբանական ուխտից եւ զրկում ենք նրան հոգևոր աստիճանից եւ կոչումից՝  դասելով նրան աշխարհականների կարգը։

Լիահույս ենք, որ Մայր Աթոռի բոլոր միաբանները, որոնք  այստեղ են և թեմերում են, առավել գոտեպնդվելով անկեղծ սիրով և անձնվիրությամբ Ս․ Էջմիածնի Մայր Աթոռի նկատմամբ, կգործեն ողջ եռանդով հօգուտ մեր հավատացյալ ժողովրդի և Հայաստանյայց Ս․ Եկեղեցու։

Ո՛ղջ եղեք, Ս․ Հոգու շնորհներով զորացած և Մեր կողմից օրհնված․ ամեն։

Աղբյուրը՝ Արարատ քհն. Պողոսյան, «ԱԶԱՏ ԵԿԵՂԵՑԻ» ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎԱԽՃԱՆԸ,   «Էջմիածին»,  Ը, 2025»։

Նմանատիպ նյութեր

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...