Նաթան սրբազանին գաղտնալսելու վերաբերյալ վարույթ չի հարուցվել. ՔԿ-ում հոգևորականների են հարցաքննում

13 Նոյեմբերի, 2025

Նաթան սրբազանի ձայնագրության գործով այսօր՝ նոյեմբերի 13–ին, ՔԿ են ժամանել հարցաքննության՝ Տեր Մուշեն և նրա պաշտպան Արմինե Ֆանյանը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ փաստաբանի հետ արդեն ՔԿ-ում է նաև Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին տարածվել էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը, որի բովանդակության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ, իսկ անձնական խոսակցության ձայնագրության տարածման վերաբերյալ Դատախազությունում հաղորդում էր ստացվել Հայ Առաքելական եկեղեցու շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից:

Այդ ձայնագրության մեջ Աղան աբեղա Երնջակյանը նշում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իրեն ասել է վերցնի ընտանիքի անդամներին ու գնա, մասնակցի Նիկոլի դեմ միտինգների։ Դրա պատճառով նա դիմում է ներկայացրել հոգևոր  ծառայությունից ազատվելու մասին։

Նաթան սրբազանի հեռախոսազանգի ձայնագրության տարածման վերաբերյալ վարույթ չի հարուցվել, փոխարենը վարույթ է հարուցվել դրա բովանդակության առնչությամբ։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի իշխանությունները սխալ ուղու վրա են. Թեհրանի հայոց թեմի առաջնորդ

Հայաստանի իշխանությունները սխալ ուղու վրա են. Թեհրանի հայոց թեմի առաջնորդ

«Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է։ Եվ սխալվում է Նիկոլ Փաշինյան, երբ ասում է, թե Արցախը հայկական հող չէ»: Այս մասին «Հայլուրի» փոխանցմամբ՝ ասել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք․ Սարգսյանը։ «Հայաստանի իշխանությունները սխալ ուղու վրա են Հայ...

Անկարայում ՆԱՏՕ-ի դաշնակիցները ստորագրել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր

Անկարայում ՆԱՏՕ-ի դաշնակիցները ստորագրել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր

ՆԱՏՕ-ի երկրները և պաշտպանական ընկերությունները Անկարայում անցկացվող ֆորումում դաշինքի առաջնորդների հանդիպումից առաջ ստորագրել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր և ներդրումային գործարքներ։ Այս մասին հաղորդել է թուրքական իշխանամետ «Türkiye» թերթը։ Ռուսաստանի...

Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով. Կիրակոսյան

Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով. Կիրակոսյան

Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպան-լրագրող, «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։ «Այս պահին (հուլիսի 8, 2026 թվի, ժամը...

ԵՄ-ն, Արևմուտքը Հայաստանին օգտագործում է ռուսի դեմ․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...

Իրանն արդեն ապացուցել է, որ չի հանձնվի և չի ենթարկվի ԱՄՆ-ին. Խալիլ Շիրղոլամի

Եթե որևէ չնախատեսված բան տեղի չունենա, ապա ԱՄՆ-ի հետ բանակցությունները կկայանան Իսլամաբադում և կանցկացվեն երկու փուլով՝ երկու օրվա ընթացքում։ Այս մասին հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և...