Դպրոցների, մանկապարտեզների, պետական այլ հիմնարկների աշխատակիցներ՝ Էջմիածին Փաշինյանի այցին․ «Փաստ»

13 Նոյեմբերի, 2025

Նիկոլ Փաշինյանը որոշել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների քարոզարշավը ամփոփել հանրահավաքով, և ինչպես «Փաստ»-ի՝ ՔՊ-ական աղբյուրներն են հայտնում, Փաշինյանն ինքը որոշել է մասնակցել հանրահավաքին։ ՔՊ-ականները, մեզ ասացին, թեև չեն ցանկացել, որ Նիկոլ Փաշինյանը խառնվի քարոզարշավին, որպեսզի ավելորդ քվեներ չկորցնեն, առանց այն էլ վիճակը մխիթարող չէ, բայց նաև չեն համարձակվել հետ պահել նրան որոշումից։

Հրահանգված է նոյեմբերի 14-ի հանրահավաքին մարդաշատություն ցույց տալ, և մեր տեղեկություններով, ՔՊ-ականները, ձեռուոտ ընկած, հրահանգներ են իջեցնում՝ ճոխ միտինգ ցույց տալու համար։ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարբեր պետական հիմնարկների, այդ թվում՝ դպրոցների, մանկապարտեզների, երաժշտական, արվեստի դպրոցների աշխատակիցների, սաների ծնողների ցուցակներ են կազմում՝ հանրահավաքի բերելու համար։

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը ներքին փակ խմբում, ինչպես Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էր, կոչ է արել մարդաշատություն ապահովել՝ «առանց վարչական ռեսուրսի»։ Սակայն առանց այդ ռեսուրսի, ՔՊ-ականները կասկածում են, որ կարող են բազմամարդություն ապահովել։ Ինչով էլ պայմանավորված է այս աժիոտաժը։

Վարչական ռեսուրսի կիրառումը, բնականաբար, կբացահայտվի հենց հանրահավաքի ժամանակ, երբ լրագրողները բացահայտեն, թե հավաքի մասնակիցները որ մարզերից են բերվել։ Բայց որ հանրահավաք չեն կարողանում կազմակերպել անգամ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, դա փաստ է։

Նմանատիպ նյութեր

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։ Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական...

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան

Այժմ, երբ Սահմանադրական դատարանն արդեն հրապարակել է իր վճիռը հունիսի 7-ի վիճարկված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, թույլ տվեք ներկայացնել նաև իմ անձնական վճիռը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Մանրամասն հետևելով ամբողջ ընտրական...

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Հունիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցում Իրանի Իսլամական...

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդիրներից, եւ որքան մարդ է գոհ, որ երեւանյան շուկաներում ու սուպերմարկետներում նկատելի էժան են այդ մթերքները: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Մինչդեռ...

«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան

Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական...