«Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի Թուրքիայի տարածաշրջանային առևտրային հզորությունը. Ուրալօղլու

12 Նոյեմբերի, 2025

«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի հեռավորությունները, կնվազեցնի ծախսերը և կամրապնդի Թուրքիայի տարածաշրջանային առևտրային հզորությունը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Ալանիա քաղաքում 45 երկրից ժամանած 310 լրագրողների խորհրդի 5-րդ մեդիա հանդիպման ժամանակ՝ Ermenihaber-ի փոխանցմամբ:

Ուրալօղլուն մասնավորապես նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» ու Ալիջան սահմանային անցակետի նախագծերը  կվերահաստատեն Թուրքիայի դերը տարածաշրջանային առևտրի ցանցում։

Ըստ Ուրալօղլուի՝ «Զանգեզուրի միջանցքը» կստեղծի նոր առևտրային գիծ Ասիայից դեպի Եվրոպա՝ ուղղակիորեն կապելով Թուրքիան և Ադրբեջանը։

Անդրադառնալով Ալիջան սահմանային անցակետին՝ Ուրալօղլուն նշել է, որ այդ անցակետի համար սկսվել են նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես նշել է, որ որոշակի ծրագրեր են կազմվել, այդ թվում՝ Ալիջան սահմանային դարպասի մոտ գտնվող կամրջի ներկայիս վիճակի գնահատման և նորի կառուցման վերաբերյալ։

«Ավարտին ենք հասցրել մեր ծրագրերը, այդ թվում՝ կամրջի ներկայիս վիճակի գնահատումն ու վերականգնումը։ Մենք արագորեն առաջ ենք շարժվում Ադրբեջանի ու Հայաստանի հետ միասին կոնսեսուսի գործընթացի ուղղությամբ։ Երբ ավարտվի խաղաղության գործընթացը, Ալիջան անցակետը կբացվի», – հայտնել է Ուրալօղլուն։

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացից՝ Ուրալօղլուն նշել է, որ հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հետ։

«Այստեղ լուրջ կարգավորման գործընթաց է ընթանում։ Հատկապես Հայաստանի վարչապետը շատ լուրջ նախաձեռնություններ և ռիսկեր է ձեռնարկում։ Մենք ուշադիր հետևում ենք դրանց»,- նշել է Ուրալօղլուն ։

Ուրալօղլուի ձևակերպմամբ՝ նման զարգացումը կբարձրացնի «Զանգեզուրի միջանցքի» արդյունավետությունը և Չինաստանից Մեծ Բրիտանիա տանող առևտրային ուղին կդարձնի ավելի արդյունավետ։ Նա նաև հավելել է, որ Կարսի գիծը կձևավորի ոչ միայն Թուրքիայի, այլև Հարավային Կովկասի և Եվրասիայի ապագան։

Նմանատիպ նյութեր

Մինչ խորհրդարանը լքելը՝ «վաստակած» արձակուրդ

Մինչ խորհրդարանը լքելը՝ «վաստակած» արձակուրդ

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն...

Կրասնոդարի միջազգային օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում․ այդ թվում՝ դեպի Երևան թռիչքը

Կրասնոդարի միջազգային օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում․ այդ թվում՝ դեպի Երևան թռիչքը

Կրասնոդարի միջազգային օդանավակայանում 23 չվերթի մեկնում ու ժամանում է հետաձգվում։ Այս մասին են վկայում առցանց չվատախտակի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այսպիսով, մեկնման մասով հետաձգվել է 11 չվերթ՝ չորսը՝ դեպի Մոսկվա, երկուսը՝ Սանկտ Պետերբուրգ, և մեկական չվերթ՝ դեպի...

Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ

Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ

Սյունյաց թեմը հայտարարություն է տարածել՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու նավակատիքի և վերաօծման հանդիսավոր արարողությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «ՆԱՎԱԿԱՏԻՔ ԵՎ ՎԵՐԱՕԾՈՒՄ՝ ԳՈՐԻՍԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ...

Խուլիգանության դեպք՝ Երևանում. 2 կասկածյալ է ձերբակալվել. Շամշյան

Խուլիգանության դեպք՝ Երևանում. 2 կասկածյալ է ձերբակալվել. Շամշյան

Հունիսի 24-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մոլդովական փողոցի 56 հասցեում ծեծկռտուք և...