Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում.  Shamshyan.com

10 Նոյեմբերի, 2025

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Հ.-ի վարած «Mazda» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Հ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Բախման հետևանքով «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված բետոնե էլեկտրասյանը և կոտրել այն:

Էլեկտրասյան կոտրվելու հետևանքով նաև վնասվել է մեկ այլ բետոնե էլեկտրասյուն:

Էլեկտրոցանցի աշխատակիցները ժամանակավորապես հոսանքազրել են նշված տարածքը և արդեն աշխատանքներ են սկսել՝ վնասված էլեկտրասյուները նորով փոխարինելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքում ստեղծվել են չորս աշխատանքային խմբեր․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքում ստեղծվել են չորս աշխատանքային խմբեր․ Իրանի ԱԳՆ

Շվեյցարիայի Բյուրգենշտոկում տեղի ունեցած քառակողմ խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել է չորս աշխատանքային խմբի ստեղծումը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Press TV հեռուստաալիքին հայտնել է Իրանի ԱԳՆ փոխնախարար Կազեմ Ղարիբաբադին։ Նրա փոխանցմամբ՝...

Հայկական մրգերի շուրջ 90%-ն արտահանվում է ՌԴ, իսկ բանջարեղենի մասով այդ ցուցանիշը հասնում է մոտ 98%-ի․ տնտեսագետ

Հայկական մրգերի շուրջ 90%-ն արտահանվում է ՌԴ, իսկ բանջարեղենի մասով այդ ցուցանիշը հասնում է մոտ 98%-ի․ տնտեսագետ

Ռոսսելխոզնադզորի՝ Հայաստանից ՌԴ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ներմուծման սահմանափակման մասին որոշումը հարվածեց արտահանման հիմնական դիրքերին՝ բանջարեղենին, մրգերին ու ծաղիկներին, և ուժգնացրեց հարցերն այն մասին, թե որքանով է Հայաստանը պատրաստ արտաքին...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի բնակարան

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի բնակարան

Իրավապահներն այսօր խուզարկել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանը։ Հայտնի չէ, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է խուզարկությունը։ Մանրամասները՝ ուղիղ...

Իրավապահներն այսօր խուզարկել են Իշխան Սաղաթելյանի բնակարանը

Իրավապահներն այսօր խուզարկել են Իշխան Սաղաթելյանի բնակարանը

Այսօր իրավապահները ներխուժել են ՀՅԴ ՀԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի բնակարան․ քիչ առաջ հայտնի դարձավ, որ բնակարանի խուզարկությունն ավարտվել է, այժմ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնել է Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ,...