Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ի «Սիվիկ» լրատվականի՝ զրպարտության հերքման պահանջով

10 Նոյեմբերի, 2025

Փաստինֆոն գրում է. «Գործարար Սամվել Կարապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել՝ զրպարտության հերքման պահանջով։ Այս անգամ հայցադիմումը ներկայացվել է ընդդեմ ՔՊ-ի՝ «Սիվիկ» լրատվականում հրապարակման համար։ Մասնավորապես, «Սիվիկ» լրատվականը հոկտեմբերի 6-ին հրաարակում էր կատարել գործարարի վերաբերյալ՝ նշելով, թե «Սամվել Կարապետյանն ակտիվորեն կկաշառի մարդկանց»։

Այժմ գործարարը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով դատարանից պարտավորեցնել լրատվականին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը և ներողություն խնդրել։ Միևնույն ժամանակ, գործարարը փոխհատուցում է պահանջել՝ 6 մլն դրամի չափով։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Թաթուլ Ղուկասյանին։

Վերջին մեկ ամսում սա գործարարի միակ հայցադիմումը չէ։ «Դատալեքսում» առկա տեղեկության համաձայն՝ Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել նաև Ալիսա Սևոյանի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել վերջինիս՝ ներողություն խնդրել իրենից, ինչպես նաև փոխհատուցում՝ 3 մլն դրամի չափով։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Աշոտ Հովհաննիսյանին։
Նշենք, որ մինչ այս գործարարն արդեն  թվով 17-րդ հայցադիմում էր ներկայացրել՝ զրպարտության և վիրավորանքի համար։

Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայցադիմումներ է ներկայացրել նաև ԱԺ  «ՔՊ»-ական  պատգամավորներ Հայկ Կոնջորյանի, Արսեն Թորոսյանի, Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի,  որպես քաղաքագետ ներկայացող Հարություն Մկրտչյանի, Ռուբեն Մեհրաբյանի, Լևոն Շիրինյանի, Ազատ Արշակյանի, բլոգերներ Ռոման Բաղդասարյանի և Լուսինե Քեսոյան դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել՝ վիրավորանքի համար։

Առանձին հայց ներկայացվել է նաև ՔՊ կուսակցության դեմ։ Յուրաքանչյուր հայցով բարձրացվում է նաև բարոյական փոխհատուցման հարց։ Որոշ հայցերի շրջանակներում նաև հայցի ապահովման միջոցներ են կիրառվել։ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գույքի վրա դատարանն արգելանք է դրել՝ 9 մլն դրամի չափով»։

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...