Փաշինյանը, փաստորեն, դժգոհում է լրագրողների հետ «անկիրք» ճեպազրույցներից. քաղաքագետ

6 Նոյեմբերի, 2025

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նիկոլ Փաշինյանը փաստորեն դժգոհում է լրագրողների հետ «անկիրք» ճեպազրույցներից: Իհարկե նա այդ հանգամանքը ներկայացնում է որպես մամուլում շրջանառվող հնչեղ ու աղմկոտ վերնագրերի կեղծ լինելու վկայություն, սակայն նրա հոգսը թերեւս այն է, որ ճեպազրույցներն են «անկիրք»:

Ինչպես առիթ եմ ունեցել գնահատելու, Նիկոլ Փաշինյանի համար աղմուկն ու աժիոտաժը տարերք են: Երբ դրանք չկան, նա հայտնվում է որոշակի հոգեբանական անհարմարավետության շրջանակում:

Պատճառը թերեւս բավականին պարզ է: Փաշինյանն այդ պարագայում ստիպված է ուշադրություն գրավել ոչ թե էպատաժով, աղմուկ-աղաղակով, նախկինների «պորտը տեղը դնելով», այլ՝ բովանդակությամբ: Իսկ այստեղ Նիկոլ Փաշինյանի պաշարը մեծ չէ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով:

Այդպիսով, «կրքի» բացակայությունը Նիկոլ Փաշինյանի համար թերեւս ամենամեծ մարտահրավերն է: Հակառակ պարագայում նա հազիվ թե լրագրողների հետ ճեպազրույցից հետո հարկ համարեր այդ առնչությամբ արտահայտվել սոցցանցերի իր էջում»:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...