Մեկ նախադասության համար քրեական հետապնդում ՀՀ պատմության մեջ չի եղել. Արամ Վարդևանյան

6 Նոյեմբերի, 2025

Ես, առնվազն, գտնում եմ, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցող հետապնդումն աննախադեպ է։ Գիտեք` մեկ նախադասության համար քրեական հետապնդում ՀՀ պատմության մեջ չի եղել։ Մենք տարբեր աբսուրդային քրեական գործեր տեսել ենք, բայց այն, որ այս գործը տարբերվում է (պարզապես մեկը նշեմ) նրանով, որ այստեղ գործ չկա։ Այս մասին հարցազրույցի ընթացքում ասել է Սամվել Կարապետյանի պաշտպան, փաստաբան Արամ Վարդևանյանը:

««Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը»․ այս բառերի համար անձին մեղադրանք ներկայացնել և 130 օրից ավելի պահել կալանքի տակ․․․ սա ողջամի՞տ է։ Ես կարող եմ ասել, որ քաղաքական հետապնդման ավելի դասական օրինակ չի կարող լինել։ Ասեմ նաև՝ ինչու։ Դուք կհիշեք՝ տեղի ունեցան մի շարք ֆեյսբուքյան գրառումներ գործադիր իշխանության ղեկավարի կողմից, որտեղ կար թե՛ խոստում, թե՛ հաշվեհարդարի խոստում, և թե՛ նույնիսկ վիրավորանք և այլն, այսինքն՝ սպառնալիք նույնիսկ կար։ Եվ այդ ամենը անվերապահորեն կատարվեց իրավապահների կողմից։

Վերջին անգամ պատկերացրեք՝ դատարանը երկարաձգեց Սամվել Կարապետյանի կալանքը մեկ ամսով։ Իրականության մեջ ես չէի պատկերացնում՝ ոնց դա կարող էր տեղի ունենալ, բայց դա տեղի ունեցավ։ Այդ մեկ ամիսը վերաբերում էր հետևյալին․ «Հարգելի քննչական խումբ՝ բաղկացած 53 քննիչից, այս մեկ ամսվա ընթացքում գործն ուղարկե՛ք դատարան կամ կարճե՛ք»։

Քենեդիի սպանության հանգամանքները բացահայտող նման պատասխանատու առաքելությամբ օժտված էին 7 անդամներ, իսկ Սամվել Կարապետյանի՝ «Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» արտահայտությունը՝ որպես քրեական գործի վերածելու և այդ ընթացքում իբրև քննություն անելու համար կան 53 քննիչներ։

Հիմա ես հենց այս առիթը կօգտագործեմ և մի բացահայտում էլ կկատարեմ․ Քրեական դատավարության օրենսգիրքը մեզ հուշում է, որ եթե անձը կալանավորված է, ապա այդ կալանքի վերջնաժամկետից 15 օր շուտ գործը պետք է ուղարկես դատարան, եթե ուղարկելու ես դատարան։ Այսօր այլևս նոյեմբերի 4-ն է, կալանքի ժամկետը լրանում է նոյեմբերի 18-ին։ Պաշտոնապես կարող եմ արձանագրել, որ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը որոշեց անտեսել դատարանի որոշումը։ Ես հաստատապես եմ պնդում, որ երբ կգա օրը՝ նոյեմբերի 18-ը, մենք չենք ունենալու իրավիճակ, որ այս վարույթը կարճված կլինի։ Թող հակառակն ինձ ապացուցի քննչական մարմինը, և ես սխալված լինեմ։ Այնքան ուրախ կլինեմ, որ սխալված լինեմ»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...