Իշխանության քմահաճույքները կատարելու «կամավորականները». «Փաստ»

6 Նոյեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր նախկին հրապարակումներից մեկում նշել էինք, որ իր «քաոսային կառավարումն» առաջ տանելու համար Փաշինյանին պետք են մատնիչներ, «գործ տվողներ», պառակտիչներ, խառնակիչներ, երկերեսանի անձինք: Նա գտնում է, իհարկե, այդպիսիններին և օգտագործում՝ իր նպատակներին հասնելու համար:

Պե՞տք է Հայ առաքելական եկեղեցու դեմ իր անընկալելի և մերժելի հարձակումը մի փոքր այլ կերպ փաթեթավորել, գտնում է կարգալույծ արված նախկին քահանաների: Կամ 1-2 ներկա հոգևորականների (բարեբախտաբար, ոչ ավելի): Պե՞տք է որևէ հակաիշխանական գործչի նկատմամբ հալածանքներ իրականացնել, հայտնվում են իշխանության գրպանում տաքուկ տեղավորված ինչոր «իրավապաշտպաններ»: Գումարած սատելիտ մի քանի «կուսակցություններն» ու անհատները, որոնք պիոներական հայտնի ոգով «միշտ պատրաստ» են:

Օրինակ՝ վերցնենք Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի դեմ փաշինյանական իշխանության՝ «գործ սարքելու» վերջին դրսևորումը: Իրականում բոլորն էլ հրաշալի հասկանում են, որ Վեհափառի եղբայրն ու եղբորորդին իշխանության կողմից հալածանքների են ենթարկվում բացառապես այն պատճառով, որ Կաթողիկոսի… եղբայրն ու եղբորորդին են: Ու հետապնդած նպատակին հասնելու համար Փաշինյանն, իհարկե, չի խնայում իր մերձակայքում հայտնված ոչ մեկին, չնայած որոշ դեպքերում նա գուցե ջանք գործադրելու կարիք էլ չունենա. «կամավորականներ» միշտ էլ լինում են: Այս անգամ ևս այդ դերը ստանձնել էր սատելիտ կուսակցություններից մեկը՝ Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետությունը»: Հենց վերջինիս ներկայացուցիչ ու Վաղարշապատի համայնքապետի պաշտոնին հավակնող Հարություն Մկրտչյանն էր բողոքել, թե՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյաններն իբր խոչընդոտել են իր նախընտրական հավաքը:

Իհարկե, փաստաբան Զոհրաբյանը հրապարակեց տեսանյութ, որտեղ առավել քան ակնհայտ արձանագրված է, որ ոչ մի նման բան չկա: Ստացվում է, որ մարդկանց պարզապես զրպարտել են: Բայց Փաշինյանին ընդամենը պատրվակ էր պետք՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ու Հայ առաքելական եկեղեցու դեմ հերթական ցածր դրսևորումն ունենալու համար, ու «պատրվակն» ապահովվեց:

Բայց սրանք ընդամենը մի քանի օրինակներ են: Ցավոք, այդպիսի օրինակները քիչ չեն: Իհարկե, շատ բան է չասված մնում, բայց մեկ բան կարելի է հստակ ասել. ցանկացած իշխանություն, ի վերջո, ավարտվում է… Սա պիտի հստակ հասկանան նաև «կամավորականները»: Չնայած գուցե շատ լավ էլ հասկանում են…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...