Ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչներն անհանգստացել Նարեկ Կարապետյանի հարցազրույցից. Գոհար Մելոյան

5 Նոյեմբերի, 2025

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է. «Թաքեր Քարլսոնը համաշխարհային մեդիա դաշտի կարևոր ձայներից է, ում հարցազրույցները ձևավորում են քաղաքական քննարկումներ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև դրա սահմաններից դուրս:

Նա իր ուղիղ խոսքով, սուր մեկնաբանություններով հայտնի ԱՄՆ-ի ամենաազդեցիկ մեդիա դեմքերից է՝
լրագրող, քաղաքական մեկնաբան, Tucker Carlson Tonight հաղորդաշարի հեղինակն էր՝ Fox News հեռուստաընկերությունում, որը մի քանի տարի շարունակ Ամերիկայի ամենադիտված լրատվական ծրագրերից էր 2023 թվականին Fox News-ից հեռանալուց հետո նա ստեղծեց իր անկախ հարթակը՝ Tucker Carlson Network (TCN)-ը, որտեղ շարունակում է անդրադառնալ գլոբալ խնդիրներին, քաղաքականությանը և մշակույթին՝ հաճախ քննադատելով հիմնական լրատվամիջոցների մոտեցումներ:
Նա հարցազրույցների է հրավիրել տարբեր քաղաքական ուղղությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, լրագրողների և մտավորականների՝ բացահայտելով թեմաներ, որոնց մասին սովորաբար լռում են:
Քարլսոնը հայտնի է նրանով, որ փորձում է խոսել ղեկավարների հետ, ովքեր հազվադեպ են հարցազրույց տալիս արևմտյան մեդիային։ Նպատակը՝ լսել նրանց ուղիղ խոսքը, առանց միջնորդությունների եւ արևմտյան կամ ռուսական մեդիայի ձևավորած ֆիլտրերի. այլընտրանքային կարծիք՝ ձեւավորված «մեդիա քառակուսուց» դուրս:
Քարլսոնի թիմը փնտրում է այնպիսի հյուրերի, որոնց պատմությունները մտածելու տեղիք տվող են։ Նրա նպատակն է իր լսարանին ստիպել հարցեր տալ իշխանության, մեդիայի և ճշմարտության սահմանների մասին:
Թաքեր Քարլսոնի գործունեությանը սկսել եմ հետեւել, երբ բնակվում էինք Նյու-Յորքում։ Ակադեմիական միջավայրում ընկալելի եւ քննարկելի վերլուծաբան է համարվում❕
Ինչու՞ են իշխանության ներկայացուցիչներն անհանգստացել Նարեկ Կարապետյանի հարցազրույցից ու փորձում են դրա կարեւորությունը նվազեցնել. որովհետեւ այս հարցազրույցի արդյունքում՝
. տարածաշրջանային իրադարձությունների վրա հրավիրվելու է աշխարհի ավելի լայն լսարանների ուշադրություն.
. ուշադրություն է հրավիրվելու նաեւ մեր երկրի ներքաղաքական զարգացումների վրա.
. իշխանության հակաիրավական գործունեությունն ու քաղաքական նպատականերով իրավական մեխանիզմների չարաշահումները դառնալու են քննարկման առարկա.
. վերստին, ավելի բարձր հարթակից՝ բարձրացվելու է քաղաքական բանտարկյալների հարցը՝ համարժեք արձագանքի ակնկալիքով»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...