Ալեն Սիմոնյանի օգնականը հայտարարագիրը սխալ է լրացրել. 1 տունը վաճառել մի քանի անգամ․ «Ժողովուրդ»

4 Նոյեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ դատավորների քրեական մասնագիտացման, դատավորների հավակնորդների քննությանը մասնակցել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը, ով անգամ իր սեփական հայտարարագիրը սխալներով է լրացրել։

Նախկինում հանրային պաշտպան Կարլեն Գրեյանը 2024 թվականի հունիսի 10-ից նշանակել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական, նրա՝ 2024 թվականի պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահի օգնականը տարեսկզբին ունեցել է համատեղ սեփականությամբ 2 անշարժ գույք՝ բնակարան, որից 1-ը Երեւանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, մյուսը՝ Գյումրիում. բնակարանները, համապատասխանաբար, ձեռք են բերված 2021 եւ 2022 թվականներին։

Գրեյանը նախկինում հայտարարագիր է ներկայացրել՝ լինելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարի ընտանիքի անդամ: Այդ շրջանում է նա 25 մլն 563 հազար դրամով գնել Երեւանում գտնվող բնակարանը, որից մեկ տարի անց Գյումրիում գնել է բնակարան՝ ընդամենը 2 մլն դրամով։ Այս գործարքը կարելի է որակել «կասկածելի», քանի որ բնակարան ձեռք բերելու համար 2 մլն դրամ վճարելը շատերի երազանքն է։

Իսկ, ահա, 2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Գրեյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ձեռք է բերել հողամաս՝ 1,2 մլն դրամ արժողությամբ։

2024 թվականին նա վաճառել է Ախուրյան համայնքում գտնվող անհատական բնակելի տունը, որի մասին խոսք անգամ չի եղել ո՛չ տարեսկզբին, ո՛չ տարիներ առաջ ներկայացված հայտարարագրում։ Տան սեփականությունը փաստող տվյալ չկա, այն հայտնվել է Գրեյանի օտարված գույքերի ցանկում գրեթե ամեն տարի։

2024 թվականին 1,9 մլն դրամով անհատական բնակելի տունը Գրեյանը վաճառել է Սարո Գալուստի Տեփանյանին։

2023 թվականին նույն անհատական բնակելի տունը 1,7 մլն դրամով վաճառել է Ջուլիետա Սամվելի Գրեյանին։

2022 թվականին 2,5 մլն դրամով վաճառել է կրկին Սարո Գալուստի Տեփանյանին։

Իսկ, ահա, 2021 թվականի հայտարարագրում անհատական բնակելի տան մասին որեւէ հիշատակում չկա։ Հետաքրքիր է՝ այդ ինչպես է ստացվել, որ ԱԺ նախագահի օգնականը 1 անհատական բնակելի տունը երեք անգամ վաճառել է բավականին էժան գնով. գործարքի մասին հիշատակումից կարելի է ենթադրել, որ այն վաճառվել է մաս-մաս։

Ուշագրավ է, որ ոչինչ չկա հիշատակված այն մասին, որ անհատական բնակելի տունը Գրեյանին է պատկանում:

Գրեյանը հայտարարագրել է 2 տրանսպորտային միջոց՝ Opel եւ Nissan մակնիշի։

2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ Opel-ը ձեռք է բերվել 2019 թվականին, իսկ Nissan-ը 2023 թվականին՝ 5,2 մլն դրամով։

Կարլեն Գրեյանի բանկային ավանդները կազմել են 1,5 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 438 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները տարեսկզբի համեմատ նվազել են՝ 3,5 մլն դրամից դառնալով 2,5 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 862 հազար դրամ, որից 5 մլն 406 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ նախագահի աշխատակազմից, 9 հազար դրամը՝ Երեւանի «Մենեջմենթի» համալսարանից, 2 մլն 517 հազար դրամը՝ ՀՀ Փաստաբանների պալատից։

Գրեյանը, որպես եկամտահարկի վերադարձ, ՀՀ ՊԵԿ-ից ստացել է 1 մլն 829 հազար դրամ։ Եկամուտներից 1,2 մլն դրամը վարձակալության դիմաց ստացած եկամուտն է, 1,9 մլն դրամը՝ գույքի վաճառքից ստացածը։

Կարլեն Գրեյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 75 հազար դրամ, որից 21 մլն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Մամուլում ակտիվ շրջանառվում է նաեւ, որ ըստ ԲԴԽ կայքի 2021 թվականի հրապարակման՝ Կ. Գրեյանը 2021 թվականին եւս մասնակցել է դատավորների որակավորման գրավոր քննությանը, հավաքել է 46 միավոր եւ չի անցել հարցազրույցի փուլ, քանի որ անցողիկ միավորը 60-ն էր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...