Կինը հեռացել է իրենից, ինքը Կրասնոդարում տաքսու վարորդ է եղել․ իրականում ով է եկեղեցու դեմ դուրս եկած Տեր Տարոնը

4 Նոյեմբերի, 2025

Politik.am-ը գրում է. Վերջին մի քանի շաբաթներին լրատվամիջոցները ակտիվորեն տարածում են Տեր Տարոն քահանա Հունանյանի խոսքը, որով նա աջակցում է նախկին քահանա Ստեփան Ասատրյանի՝ եկեղեցու կողմից սրբապղծություն որակված գործունեությանը։ Լրատվամիջոցները Տեր Տարոն քահանա Հունանյանին ներկայացնում են որպես Հաղարծին վանական համալիրի քահանա։

Իրականությունն այն է, որ Տեր Տարոնը իր կամքով արդեն երկար ժամանակ է, ինչ հոգևոր ծառայության մեջ չէ։ Նա ընտանեկան խնդիրներ է ունեցել․ կինը բաժանվել է իրենից։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ամեն բան արել է, որպեսզի ընտանիքը չքանդվի, սակայն կինը պնդել է, որ չի պատրաստվում ապրել Տեր Տարոնի հետ և հեռացել է նրանից։

Այս միջադեպից հետո Տեր Տարոնը հեռացել է հոգևոր ծառայությունից և մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ, ինչպես Պետրոս Ղազարյանի մոտ զրույցում Ստեփան Ասատրյանն էր բացահայտել, տաքսի է վարել․ «Ունեմ հոգևորական ընկեր, ում ընտանեկան հարցը պետք է լուծվեր։ Այսօր այդ մարդը բաժանված է, իր ընտանեկան կյանքը խարխլված է։ Այդ հոգևորականը այսօր Կրասնոդարում տաքսի է վարում։ Այդ հոգևորականը այսօր գիշերը անցկացնում է մեքենայի մեջ»։

Տեր Տարոնը Կրասնոդարում տաքսի վարելու աշխատանքը թողել է ՔՊ-ական իշխանության խնդրանքով և վերադարձել՝ որպես ոչ կարգալույծ քահանա, աջակցելու Ստեփան Ասատրյանին։ Իշխանությունները նրան խոստացել են աջակցություն՝ հնարավոր բոլոր ձևերով, իսկ երբ հակաեկեղեցական գործը գլուխ բերեն, իրեն լուրջ դերակատարում է վերապահվելու։

Տեր Տարոնին մոտ կանգնած անձինք մեզ փոխանցեցին, որ նա իր անձնական խնդիրների համար մեղադրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, իր այս գործունեությունը համարում է վրեժ և վստահեցրել է, որ իր գործերը լավ են լինելու, իսկ իրեն նեղացնողները, անգամ կինը, վերադառնալու են իր մոտ։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կարգապահական հանձնախմբում քննարկվելու է Տեր Տարոնի հարցը։ Ըստ ամենյանի նա կարգալույծ կարվի, քանի որ մասնակցել է կեղծ պատարագի։

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», - ասել է Կրեմլի...

Անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ Սրբազան 

  «Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին...