Երուսաղեմի հայոց պատրիարքն իր զորակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

3 Նոյեմբերի, 2025

Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Հայտարարության մեջ նշվում է, որ կարգալույծ հոգևորականի կողմից պետական իշխանությունների բացահայտ հովանավորությամբ իրականացվող գործողությունները ոչ միայն անօրինական են և հակասում են եկեղեցական կանոնադրությանը, այլև խաթարում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակությունը, վիրավորում հավատացյալների զգացմունքները և վտանգում ազգային ինքնությունն ու հոգևոր արժեքները։

«Այս դժվարին ժամանակներում, երբ մեր ժողովուրդը կանգնած է ներքին և արտաքին մարտահրավերների առաջ, Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է մնալ ազգային միասնության, հավատքի և հույսի կարևոր հենարան։ Հետևաբար, Եկեղեցու դեմ ուղղված յուրաքանչյուր գործողություն նաև հարված է մեր պատմական հիշողությանը և հոգևոր արժեքներին», — ասված է հայտարարության մեջ։

Անթույլատրելի է համարվում պետական կառույցների միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, ինչպես նաև՝ կարգալույծ անձանց սատարումը՝ Հովհաննավանքի տարածքը զավթելու և չեղյալ համարվող պատարագներ անցկացնելու փորձերի ընթացքում։

«Մենք խստորեն դատապարտում ենք այս անօրինական և անպատվաբեր քայլերը և կոչ ենք անում իշխանություններին՝ դադարեցնել միջամտությունները Եկեղեցու ներքին կյանքին, վերականգնել արդարությունն ու օրինականությունը և ապահովել եկեղեցու սպասավորների անվտանգ ու խաղաղ գործունեությունը», -նշվում է հայտարարության մեջ:

Հայտարարության վերջում Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն  իր զորակցությունն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և ողջ հոգևորականությանը՝ բարձր գնահատելով նրանց անձնվեր ծառայությունն ու անսասան հավատքը։ Նաև հույս է հայտնում, որ պետական մարմինները կդիմեն ողջախոհ քայլերի՝ պահպանելու հասարակական համերաշխությունը, օրենքի գերակայությունը և ազգային հոգևոր ժառանգության նկատմամբ հարգանքը։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...