Ծափատեղում կորած, այնուհետև մահացած գտած երեխայի դեպքով նոր մանրմասներ է հայտնել ՆԳՆ-ն:
Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին, — այս մասին հայտնել է ՆԳ նախարարն՝ ԱԺ-ում։ «Այլ տվյալներ փոխանցել այս պահին կխուսափեմ: Բայց այս վարկածն առաջին իսկ օրվանից եղել է»,- նշել է նա:
Ըստ նրա՝ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի խնդիրների շրջանակում է վրա հասել դեպքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է, մի քանի օր շարունակ որոնումների արդյունքում՝ փոքրիկ Տիգրանին գտել են մահացած վիճակում:





