Ինչ փոփոխություններ են իրականացվել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում

30 Հոկտեմբերի, 2025

Իրականացվում են փոփոխություններ՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում․ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

Ըստ այդմ՝

·         ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի ընտանիքի այն անդամների վրա, ովքեր դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող։ Սա հնարավորություն կտա ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքի մյուս անդամներին օգտվել ծրագրից։

·         շահառու ընտանիքների այն անդամները, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում-հայտարարությունը լրացնելու ժամանակ լրացել է նրանց 18 տարին, ցանկության դեպքում, հնարավորություն կունենան ստանալ հավաստագիր որպես առանձին ընտանիք։ Տվյալ դեպքում ընտանիքի միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի այդ անձի վրա։

·         միջգերատեսչական հանձնաժողովին դիմած ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը կսահմանվի 1 (ներկայում սահմանված 2-ի փոխարեն), եթե խոսքը վերաբերվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածին։

Նշենք, որ 2025 թ․ հոկտեմբերի 30-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3240 ընտանիք, որից իրացվել է 1210-ը։

Նմանատիպ նյութեր

Մեր հարցը փակված չէ․ մեր իրավունքները վաղեմություն չունեն․ Արցախի միություն

Մեր հարցը փակված չէ․ մեր իրավունքները վաղեմություն չունեն․ Արցախի միություն

ԱՐՑԱԽ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակի առթիվ․ 35 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախի ժողովուրդը, գործադրելով ինքնորոշման իր անօտարելի իրավունքը, հռչակեց իր անկախությունը: Այս որոշումը, որին մի քանի ամիս անց...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակն է

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակն է

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Այդ առիթով բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։ Մանրամասն՝ ուղիղ...

Փաշինյանը խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային․ Հակոբ Բադալյան

«Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը սառը ջուր լցրեց այսպես ասած քաղհասարակության եւ արեւմտամոլ շրջանակների գլխին, անդրադառնալով ԵՄ անդամակցության մասին օրենքին և անելով հետեւյալ հայտարարությունը․ «Եթե անկեղծ ասենք, օրենքի ընդունումն արդեն այն ժամանակ նշանակում էր...

Պատգարակով դատարան բերված Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Պատգարակով դատարան բերված Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին լրատվամիջողներին հայտնեցին ՔԿ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Գագիկ Խաչատրյանը, ապա քննչական մարմինը կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան: Փաստաբանական թիմը տեսանյութեր հրապարակեց, թե ինչ...

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ոչ միայն ընդդիմությունն է անհանգիստ, այլ նաեւ՝ իշխանությունը: Որտեղ քաղաքապետի պոտենցիալ անցողիկ թեկնածու կա, որը ՔՊ-ի հետ չէ, ճնշումների է ենթարկվում: Նախօրեին Երեւան Հակակոռուպցիոն կոմիտե էին կանչել...