«Մենք գնահատել ենք, որ արտահերթի կարիքը չկա։ Գնում ենք հերթական ընտրությունների։ Ինչ մնում է շտաբի ձևավորմանը, ապա դա այն բանի համար է, որ իշխանությունը առաջին անգամ ուզում է առանց ցայտնոտների, շտապողականության ճիշտ կազմակերպի իր աշխատանքը և որոշումը պայմանավորված է դրանով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
դիտարկմանը, թե՝ բոլոր ընդդիմախոսներին կալանավորում եք, էլ շտաբը ձեր ինչին է պետք, եթե բոլոր ուժեղ մրցակիցները մինչև ընտրությունները բանտում են լինելու, Արայիկ Հարությունյանն արձագանքեց, թե սարկազմն ու հեգնանքը տեղին չէ։





