Լինելով ԵՊՀ դասախոս՝ պարտքս եմ համարում բարձրաձայնել Մայր բուհում ակադեմիական ազատության առերևույթ խախտման մասին. փաստաբան

28 Հոկտեմբերի, 2025

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Լինելով ԵՊՀ դասախոս՝ պարտքս եմ համարում բարձրաձայնել Մայր բուհում ակադեմիական ազատության առերևույթ խախտման մասին։
Մասնավորապես, ինձ հասանելի ու վստահելի աղբյուրներից տեղեկանալով դասախոս Սահակ Մանուկյանին ԵՊՀ-ից հեռացնելու «փաստական հիմքին»՝ եկել եմ այն եզրահանգման, որ դասախոսը որևէ կերպ դուրս չի եկել «լսարանային էթիկայի» սահմաններից։ Ակնհայտ է, որ նրա «մեղքը» սոսկ այն է, որ կոնկրետ օրինակով փորձել է ուսանողներին բացատրել «վիրավորանք» և «զրպարտություն» հասկացությունների տարբերությունը։
Հուսով եմ՝ հանրային դիրք ու լսարան ունեցող համալսարանականներն ինչ-ինչ պատճառներով ձեռնպահ չեն մնա խնդրի վերաբերյալ կարծիք արտահայտելուց՝ ապահովելով «լսարանային էթիկայի» վերաբերյալ բաց հանրային քննարկումը»։

Նմանատիպ նյութեր

«Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք»

«Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԽՔ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը ասում են՝ ծանր է տարել իր պաշտոնանկությունը.«Ախր ես էն տղան չէի, որ հետս սենց վարվեր, քեռիս ճիշտ էր ասում, որ մի օր էլ ինձ են ասելու «Давай-дасвидание», բայց էս կարգի չէի սպասում»,-ասում են մտերիմ...

«Իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից․ Ռուբեն Մելիքյան

«Իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Դե ֆակտո ազգային ժողովում կառավարության դե ֆակտո ղեկավարին «պիղծ» անվանելու հաջորդ իսկ լուսաբացին Լևոն Քոչարյանի տանը «պատժողական» խուզարկության կատարումը բերում է մի քանի հետևության՝ 1) այս փաստն ինքնին բավարար...

Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը. Սպուտնիկ

Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը. Սպուտնիկ

Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը ԱԺ–ում երեկվա Լևոն Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի  միջև տեղի ունեցած լեզվակռվից հետո, հայտնում են @ArmeniaSputnik–ի աղբյուրները։ Հավելենք, որ «Toyota» ընկերության բաժնետերերից մեկը...

Իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ․ Բագրատ Միկոյան

Իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ․ Բագրատ Միկոյան

Առավոտյան Նախագահ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Երեկ մամուլում տեղ գտած լուրերը հաստատվեցին. իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ...

ննչական կոմիտեի աշխատակիցներն այս պահին մտել են «Օրանժ Ֆիթնես»․ «Հրապարակ»

ննչական կոմիտեի աշխատակիցներն այս պահին մտել են «Օրանժ Ֆիթնես»․ «Հրապարակ»

«Հրապարակի» տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի աշխատակիցներն այս պահին մտել են «Օրանժ Ֆիթնես»։ Դիմակավորված աշխատակիցները մարզվողներին մազասրահից և լողավազանից դուրս են բերել տարածքից։ Դեպքի մանրամասները դեռևս հայտնի...