Եզրաս արքեպիսկոպոսի մասին վարչապետի պնդումների անապացույց աղբյուրները. Civilnet

24 Հոկտեմբերի, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով եկեղեցու ներքին հարցերին չխառնվելու քննադատություններին, ամբիոնից բազմիցս հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ԿԳԲ-ի գործակալ է։ Գրում է civilnet.am-ը:

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) գործակալ լինելու վերաբերյալ իր պնդումը վարչապետը հիմնավորեց՝ հղում անդլով «մամուլում հայտնված» տեղեկությունների. «Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է։ Ոչ մի բան, ո՞վ է դրա մասին հարց տալիս։ ԿԳԲ-ի գործակալ է ու հիմա Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ է։ Ոչ մի բան, հա՛, հենց այդպես էլ պետք է լինի։ Սա, կներեք, խելագարություն է»։

Նույն ելույթում Փաշինյանը կրկնեց իր պնդումը Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի վերաբերյալ՝ դժգոհություն հայտնելով, որ եկեղեցականների վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին ուշադրություն չի դարձվում։

«Մեկը ԿԳԲ-ի գործակալ ա, մեկը քահանաների հետևից ա ընկնում, ձեռ-մեռ ա գցում․ կատարյալ լռություն։ Սա այլասերվածության կատարյալ աստիճանն ա»,- նշեց Փաշինյանը՝ պնդելով, թե այս ամենին աջակցողները ուղիղ կամ անուղղակի «Եզրասի այդ գործակալական ցանցի» անդամներ են։

#CivilNetCheck-ը փորձեց հասկանալ, թե մամուլի ինչ հրապարակումների է հղում անում վարչապետը և ում հետ են դրանք կապված։

Իշխանական մամուլի «անանուն նամակը»

Civic.am-ում հոկտեմբերի 1-ին հրապարակվել է «Կարո անունով Սրբազան գործակալը. Եզրաս Ներսիսյանի ճանապարհը» վերտառությամբ հոդված։ Հրապարակման սկզբում առանց հավելյալ մանրամասների նշվում է, որ խմբագրությունը «անանուն նամակ է ստացել» Եզրաս Ներսիսյանի մասին։

Հոդվածում ներկայացված այդ նամակում պնդում է արվում, թե 1986-ի հուլիսին Ներսիսյանը իբր հավաքագրվել է ՊԱԿ-ի (ԿԳԲ) կողմից «Կարո» գործակալական ծածկանունով, իսկ 1988-ի նոյեմբերին «գործերը փոխանցվել են Լենինգրադի վարչություն»՝ նույն տարում նշանակվելով Լենինգրադի հոգևոր հովիվ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր

Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը. «Հրապարակ»

Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սյունիքի զորամասերից մեկում ամիսներ առաջ ժամկետային զինծառայողի նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել, որը, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, դուրս է եկել նաև իրավապահների տեսադաշտ։ Մեզ պատմեցին, որ զորամասի մայոր Վահե Աբրահամյանը ֆիզիկական...

Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է. Փեզեշքիան

Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է. Փեզեշքիան

ԱՄՆ գործողությունների պատճառով Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է 25-35%-ով, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք տեսել ենք 25-35% անկում։ Մեր արտահանումը նվազել է, իսկ ներմուծումը՝ ավելի», - Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել IRNA-ն։ Իրանի նախագահը...

Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանքը. իշխանությունը փորձում է չեզոքացնել համախմբման առաջնորդին․ Նարեկ Մանթաշյան

Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանքը. իշխանությունը փորձում է չեզոքացնել համախմբման առաջնորդին․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանքը. թալան չկա, կա քաղաքական առևտուր․ 8 տարի շարունակ «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին խոսող իշխանությունն այսօր դիմում է ծայրահեղ քայլի, որովհետև նրա առջև...

ՌԴ-ն արձագանքել է Երևանից հնչող մեղադրանքներին

ՌԴ-ն արձագանքել է Երևանից հնչող մեղադրանքներին

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշակի կատեգորիաների ռուսական շուկա մատակարարման դեմ ենթադրյալ պատժամիջոցների մասին հայկական հայտարարությունները...

Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը․ Րաֆֆի Ասլանյան

Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Գիշերը գլուխը բարձին դնելիս ևս մեկ անգամ վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը, հենց այս մարդը, լուսանկարի ոչ մի մոնտաժ կամ արհեստականացում չկա։ Խղճում եմ այն...