Կաթողիկոսին կտանեն օրինակ բանտ, Վեհարանը կլինի բանտը. Տեր Մանուկ

23 Հոկտեմբերի, 2025

Բոլոր եկեղեցիները Մայր Աթոռին են պատկանում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։

«Նախկին տեր Արամին ծանուցվել էր, որ այսօր ժամը 3–ին պետք է վանքից հեռանար, բանալիները թողներ, բայց նա սարսափելի պահվաքծով փորձեց կրկին իր դեմքը ցույց տալ։ Կաթողիկոսի անառակ զավակներից մեկն էլ նախկին տեր Արամն է։ Եթե որեւէ մեկը կաթողիկոսական գահի առաջ կփորձեն ոտնձգություններ, թող մտածեն ավելի մեծ սարսափներից։

Մի ամբողջական հայրենիք ենք կորցրել, այդքան զավակներ ենք կորցրել, բայց էլի չենք խրատվել։ Թող հարձակվեն եկեղեցու վրա, թող տանեն կաթողիկոսին։ Կաթողիկոսին կտանեն օրինակ բանտ, Վեհարանը կլինի բանտը, ավելի լավ՝ բանտի ժողովուրդը կօրհնվի։ Ուր էլ տանեն, Վեհափառը մնալու է Վեհափառ։ Պատմության մեջ չեն հարձակվե՞լ եկեղեցու վրա, հարձակվել են, ավելի ծանր օրեր ենք ունեցել, սա էլ կանցնի»,– ասաց Տեր Մանուկը։

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի կալանքը քաղաքական պատվեր է և նոր արհավիրքների սկիզբ․ Մեսրոպ Մանուկյան

  8-րդ օրն է, ինչ ապօրինի կալանքի տակ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Աշխարհաքաղաքակա՞ն, թե՞ ներքին քաղաքական հրահանգ, ինչո՞ւ հերթական հանձնումներից առաջ և ո՞րն է կալանքի իրական նպատակը։ Այս և այլ հարցերի շուրջ այսօր՝...

Քոչարյանին մեկուսացնում են, որովհետև նա ունակ է նստել սեղանի շուրջ և խոսել․ Բագրատ Միկոյան

«Այո՛, երբ Արցախը հանձնվում էր, նախագահն ազատության մեջ է եղել, բայց եկեք մի փոքր հետ գնանք։ Մինչև դա, երբ Փաշինյանը հայտարարեց, որ արտաքին խաղացողները մեզ ասում են՝ նշաձողն իջեցրեք, եկեք չմոռանանք, որ եղավ փողոց, եղավ մեծ շարժում, ու դրա...

Հրայր սարկավագը այն հոգևորականն է, ով վերջին ժամերգությունը կատարեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Հրայր սարկավագը այն հոգևորականն է, ով վերջին ժամերգությունը կատարեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Այսօր 18 արդարներից Հրայր սարկավագ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է: Այդ մասին գրում է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանը։ «Հրայր սարկավագը այն հոգևորականն է, ով վերջին ժամերգությունը կատարեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որն այժմ, ցավոք, վերացված է...

ՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Իրանին

ՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Իրանին

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Իրանին և հետևողականորեն զարգացնել փոխշահավետ համագործակցությունը Իսլամական Հանրապետության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարարի...

59 քաղաքացիներից հափշտակել են 1 միլիարդ դրամ. գործը քրեական դատարանում է

59 քաղաքացիներից հափշտակել են 1 միլիարդ դրամ. գործը քրեական դատարանում է

Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել 59 քաղաքացիներից 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ հափշտակած, ևս 19 քաղաքացիներից 38 միլիոն 879 հազար դրամի հափշտակության փորձ կատարած անձանց վերաբերյալ...