Այս ապազգային տարրը պետք է հեռու մնա մեր եկեղեցուց․ Գոռ Սարգսյան

23 Հոկտեմբերի, 2025

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը գրել է․ «Ասել էի, որ կպատմեմ Ստեփանի (նախկին Տեր Արամի) մասին, երբ մեր եկեղեցին նրան կարգալույծ անի։ Եվ հիմա, քանի որ դա այդպես է, պատմեմ։

Իմ պսակադրության քահանան, դժբախտաբար, այս մարդն է եղել։ Պսակադրությունից առաջ Անիի հետ գնացինք ծանոթանալու քահանայի հետ, քանի որ մեզ համար շատ կարևոր էր, թե ով է լինելու մեր պսակադրության քահանան։

Հանդիպեցինք, ծանոթացանք նախկին Տեր Արամի հետ։ Ասացի, թե ով եմ ես, պատմեցի իմ հայացքների մասին, նշեցի, որ այս իշխանությունները ինձ անօրինական ձևով պահել են կալանքի տակ՝ ընդդիմադիր լինելու և Արցախի համար պայքարելու պատճառով։

Նա շատ լավ էր վերաբերվում ասածներիս։ Ավելին՝ ինձ թվաց, թե համամիտ է իմ խոսքերի հետ։

Վերջում ասացի նրան, որ պսակադրության արարողության ժամանակ իր քարոզի ընթացքում ինձ համար շատ կարևոր է, որ խոսի Արցախի մասին, խոսի ազգային թեմաներից։ Շեշտեցի, որ մեր եկեղեցին ինձ համար ոչ միայն հոգևոր, այլև ազգային կառույց է։ Նա համաձայնվեց, ողջունեց իմ խոսքերը և նույնիսկ իր բլոկնոտում գրեց՝ «Գոռ — Ազգային», որպեսզի չմոռանա։

Եկավ պսակադրության օրը։ Սկսվեց արարողությունը, և ամբողջ ընթացքում նա ոչ մի բառ չխոսեց Արցախի կամ ազգային թեմաների մասին։ Միայն վերջում նայեց դեմքիս և ասաց. «Լավագույն հայրենասիրությունը ամուսնանալը, երեխա ունենալը և հանգիստ ապրելն է»։

Ես և կինս զարմացանք։ Զգացի, որ ինչ-որ բան այն չէ։

Հետո պարզվեց, որ նա արդեն Նիկոլի տուն է գնում-գալիս, արդեն հավաքագրվել է հայ ժողովրդի թշնամիների՝ Արցախը հանձնողների կողմից։ Բնականաբար, նա չէր խոսելու Արցախի մասին, չէր խոսելու ազգային թեմաներից  և, բնականաբար, ինձ կոչ էր անելու չպայքարել։

Սա պատմեցի, որ հասկանաք՝ այս մարդը երբեք մեր Ազգային Եկեղեցու ազգային քահանա չի եղել։ Եվ այո՛, նա արժանի է կարգալույծ լինելու։ Ինչքան հնարավոր է, այս ապազգայն տարրը պետք է հեռու մնա մեր եկեղեցուց։ Տարբերակ չունի՝ վաղ, թե ուշ դուրս է գալու մեր եկեղեցու շարքերից»։

 

Նմանատիպ նյութեր

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Իսկ կանանց 77...

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով մի կին և երեք երեխա հոսպիտալացվել են։ Նրանց բոլորի մոտ արձանագրվել են շմոլ գազով թունավորման ախտանշաններ, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Մարզպետը...

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Գյումրիի օրվա հետ կապված ՔՊ-ականների արձագանքներին։ «ՔՊ-ականներն այնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես, խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝...

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ այսօր երկու նավթատար նավեր, փորձելով շրջանցել Հորմուզի նեղուցի իրանական անցման ուղին, պայթել են արկերի վրա։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում են, որ գրեթե միաժամանակ Սաուդյան Արաբիայի ալ-Ջուբայլ նավահանգստի մոտակայքում երկու այլ նավթատար...

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...