Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, իսկ սփյուռքը՝ ինքնամաշում. պետք է այս ամենին վերջ տալ համահայկական ուժերով. Արամ Վեհափառ

22 Հոկտեմբերի, 2025

Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, իսկ սփյուռքը՝ ինքնամաշում։ Պետք է այս ամենին վերջ տալ համահայկական ուժերով։ Այս մասին հայտարարել է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը գահակալության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

«Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, իսկ սփյուռքը՝ ինքնամաշում։ Պետք է այս ամենին վերջ տալ համահայկական ուժերով։

Ահավասիք, ապրում ենք մեր պատմության խաչմերուկում: Այս իրավիճակում մենք նոր ղեկավարների, նոր մոտեցումների, նոր կեցվածքի կարիք ունենք, որպեսզի դուրս գանք ներկայիս ճահճացած վիճակից:

Կրկնություններով մենք չենք կարող առաջ գնալ, մասնավորապես ներկայիս ամենօրյա փոփոխություններով լի ժամանակներում։ Չենք կարող ինքնակենտրոն և ինքնանպատակ ապրել, պետք է բացենք մեր աչքերն ու տեսնենք, թե ուր է գնում մեր ժողովուրդն ու հայրենիքը: Աշխարհագրական պայմանները փոփոխվում են, ու այսօր կարիք կա, որ երիտասարդները նոր շունչ բերեն, քանի որ հենց նրանք են ճանաչում ներկայիս աշխարհը։ Ըստ կաթողիկոսի` մեծ տեղ պետք է տալ երիտասարդությանը, վստահել նրանց, որովհետև նրանք են կերտելու հայ ժողովրդի ապագան։

Երբ նույն աթոռներին նույն անձինք են նստում, որոնք նույն մտածելակերպով են կաղապարված, աթոռն էլ է մաշվում, աթոռի վրա նստողներն էլ»,- ընդգծել է Արամ Ա-ն։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...