Մեր երկրում բնակչության կենսունակության գործակիցը նվազել է. թվերը մտահոգիչ են. պատգամավոր

20 Հոկտեմբերի, 2025

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրել է. «ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ժողովրդագրական բոլոր ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում։ Մասնավորապես․

  • բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների թվաքանակի հարաբերակցությունը կազմել է 118,8%` նվազելով 9 տոկոսային կետով,
  • բնական հավելաճը` ծնվածների և մահացածների թվաքանակի տարբերությունը կազմել է 3227՝ նվազելով 1522-ով կամ 32 տոկոսով,
  • ծնվածների թվաքանակը կազմել է 20437՝ նվազեկով շուրջ 1400-ով կամ 6,3 տոկոսով,
  • մահացածների թվաքանակը կազմել է 17210՝ աճելով շուրջ 140-ով կամ 0,8 տոկոսով,
  • ամուսնությունների թիվը կազմել է 8985՝ նվազելով 1420-ով կամ շուրջ 14 տոկոսով,
  • ամուսնալուծությունների թիվը կազմել է 3179՝ աճելով ծուրջ 140-ով կամ շուրջ 5 տոկոսով,
  • 0-1 տարեկան նորածինների մահերի դեպքերը կազմել են 147՝ աճելով 10-ով կամ շուրջ 7,5 տոկոսով,
  • 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերը կազմել են 181՝ աճելով 16-ով կամ շուրջ 10 տոկոսով,
  • ՀՀ քաղաքացիների արտագաղթը բնութագրող ցուցանիշը՝ ՀՀ-ից մեկնումների թիվը շուրջ 5210-ով գերազանցել է ՀՀ ժամանումների թվին։

Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրական են այս իշխանության կառավարման անցնող 7 տարիներին և հիմնականում հետևանքն են վարվող հակասոցիալական քաղաքականության:

Այս քաղաքականության հետևանքով ըստ որի՝ սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքի որակը նվազել է, այդ թվում՝ կենսաթոշակառուներ, նպաստառուներ, աշխատող աղքատներ, աղքատներ և ծայրահեղ աղքատներ, ինչը հանգեցրել է նաև սոցիալական պատճառներով ամուսնությունների թվի կտրուկ նվազման և ամուսնալուծությունների թվի աճի, մահացության, այդ թվում՝ մանկամահացության ցուցանիշների աճի, բնականաբար նաև՝ ծնվածների թվաքանակի նվազման ու արտագաղթը բնութագրող ցուցանիշի աճի»։

 

Նմանատիպ նյութեր

Կրակոցներ են հնչել Լոռու մարզում․ վիրավոր կա

Կրակոցներ են հնչել Լոռու մարզում․ վիրավոր կա

Այսօր՝ հուլիսի 16-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային...

Թրամփն ապացուցել է, որ մենք կարող ենք հարվшծել Իրանին ցանկացած պահի. Սպիտակ տան խոսնակ

Թրամփն ապացուցել է, որ մենք կարող ենք հարվшծել Իրանին ցանկացած պահի. Սպիտակ տան խոսնակ

Իրանը շարունակում է բանակցությունները Միացյալ Նահանգների հետ և հայտարարել է մեզ հետ համաձայնության գալու իր ցանկության մասին, քանի որ կրում է ավերիչ հարվածներ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։ «Իրանի դեմ վերջին հարվածները պայմանավորված են Իրանի...

Քուչակ գյուղում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ

Քուչակ գյուղում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։55-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին, Քուչակ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Opel Zafira» և «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի...

Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի Խմարային

Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի Խմարային

Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի Խմարային: Մինչև իրավական ընթացակարգերի ավարտը Խմարան կկատարի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնակատար։ Դրանից հետո նախագահը կդիմի Ռադային՝ իր նշանակմանն աջակցելու...