Մեզ չեն կարող վերածել փոշու. վաղը՝ հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 16.30-ին սպասում եմ Ձեզ. Տաթև Կարապետյան

17 Հոկտեմբերի, 2025

Մենք բոլորս կանգնած ենք և շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին: Երբ երկրում մարդկանց ձերբակալում են ոչ թե արարքների, այլ խոսքերի համար, դա այլևս առանձին վերցրած մարդու խնդիրը չէ, խնդիրն այլ է՝ ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը: Ազատ, թե՞ վախեցած: Երբ երկրում հարցերը լուծում են վիրավորանքներով սոցիալական ցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկիրը շփոթում են Կոմբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերվում է մեզ՝ բոլորիս, մեր պատվին: Այս մասին ասել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթև Կարապետյանը, ինստագրամյան իր էջում հրապարակած տեսանյութում:

«Արդեն 121 օր է, ինչ իմ ընտանիքը կանգնած է ոչ միայն հարազատ մարդու կողքին, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու արժեքների պաշտպանության համար: Իմ հայրը կալանքի տակ է այն խոսքերի համար, որ կանգնած է եկեղեցու կողքին: Մենք բոլորս կանգնած ենք և շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին ու պաշտպանել մեր արժեքները:

Հայրս մեզ միշտ հիշեցնում է՝ եթե քարը մոռանա, թե որ լեռից է պոկվել, ապա այն վերածվում է փոշու: Մեզ չեն կարող վերածել փոշու: Վաղը՝ հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 16.30-ին սպասում եմ Ձեզ Ազատության հրապարակում, ոչ թե ինչ-որ մեկի համար, այլ ձեզ համար, Հայաստանի համար»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր

Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին 

«Այս ամենը նորից տեղավորվում է այս բռնապետական համակարգը կերտելու, ավելի խորացնելու իր գործելաոճի մեջ։ Այսինքն՝ դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի, ումից ինչը պետք է վերցնել կամ չվերցնել։ Վերջ։ Օրենք են ընդունել գույքի...

Կինը օրենք է գրում, ամուսինը՝ հաստատում․ կառավարությունը հավանել է Աննա Հակոբյանի նախագիծը

Կինը օրենք է գրում, ամուսինը՝ հաստատում․ կառավարությունը հավանել է Աննա Հակոբյանի նախագիծը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը միացել է Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավին և կառավարությանը ներկայացրել ՔՊ–ի մի շարք կին պատգամավորների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների նախագիծը: Այն այսօր հավանության արժանացավ...

+293 մլն դոլար. երկրորդ վարկը՝ մեկ օրում

+293 մլն դոլար. երկրորդ վարկը՝ մեկ օրում

Հայաստանի իշխանությունները Ասիական զարգացման բանկից կներգրավեն լրացուցիչ վարկ՝ 50 սեյսմակայուն դպրոց կառուցելու համար։ Համապատասխան վարկային համաձայնագիրը հաստատվել է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա...

Թուրքերի Հայաստան գալը շատ լավ ազդակ է. ԵՄ-ն պատրաստ է աջակցել. Մարագոս

Թուրքերի Հայաստան գալը շատ լավ ազդակ է. ԵՄ-ն պատրաստ է աջակցել. Մարագոս

Եվրոպական միությունը պատրաստ է նպաստել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, երկու երկրների միջև գործարար կապերի ձևավորմանը, տրանսպորտային ու էներգետիկ հաղորդակցությունների զարգացմանը, Երևանում անցկացվող Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովի ժամանակ...