Այս անգամ ևս հրամանը Բաքվից են ստացել՝ Փաշազադեի շուրթերով. փաստաբան

15 Հոկտեմբերի, 2025

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում  գրել է․ «Ալիևի հայրենակիցները, գերագույն հայրենակցի ուղիղ հրահանգով, գերեվարել են (այլ ոչ թե «ձերբակալել») Մեր Մայր Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և նույն թեմի հոգևոր հովիվներ Տեր Փառենին, Տեր Մանուկին, Տեր Հայկին, տեր Մկրտչին և Տեր Ղևոնդին։

Ընդ որում, այս անգամ ևս Բաքվից հրահանգը տրվել է հրապարակավ՝ երկու օր առաջ, ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Փաշազադեի շուրթերով։Չգիտեմ՝ էլ ինչ պիտի անեն «հորս արև, լավ անողները», որ հասկանանք պարզ ճշմարտությունը. գործ ունենք բացահայտ օկուպացիոն ռեժիմի հետ։

Հ․Գ. Հայտնում եմ լիակատար սատարումս Սրբազան հորն ու Արժանապատիվ հայրերին։ Բայց իհարկե հասկանում եմ, որ ո՛չ սատարում հայտնելով է հարցը լուծվելու, ո՛չ էլ ֆեյսբուքում գրառումներ կատարելով»։

Share

Նմանատիպ նյութեր

Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ. այն մեր ազգային օրակարգում պետք է մնա. Արամ Վեհափառ

Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ. այն մեր ազգային օրակարգում պետք է մնա. Արամ Վեհափառ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առթիվ ողերձ է հղել։ «Ազգեր անցեալին կը նային, անցեալի իրագործումներով կը հպարտանան, անցեալի թերութիւններուն կը գիտակցին, սակայն միշտ ապագան աւելի ամուր հիմերու վրայ կերտելու գիտակցութեամբ,...

Բյուրեղավանում թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով 29-ամյա կին է ձերբակալվել

Բյուրեղավանում թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով 29-ամյա կին է ձերբակալվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Կոտայքի մարզի քրեական ոստիկանների հետ։ Օգոստոսի 27-ին՝ ժամը 13-ին, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով...

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրուշկոն՝ Արևելյան տնտեսական համաժողովում (ՎԷՖ)։ Հայտնում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին վկայում են դաշինքի զորավարժությունների ուղղվածությունը, ինչպես նաև ռազմական լոգիստիկայի...

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք։ Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված բռնի...

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Ծառուկյան

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից. «Տեղեկացա, որ Հայաստանի և սփյուռքի տարբեր ոլորտների մոտ վեց տասնյակ հեղինակավոր գործիչներ հանդես են եկել «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե» ստեղծելու նախաձեռնությամբ։ Շնորհակալ եմ բոլորին։ Դժվար է...