Որևէ տեղեկություն չունենք․ ընդամենը կարող եմ հաստատել այդ լուրերը․ Տեր Եսային՝ ձերբակալված եկեղեցականների մասին

15 Հոկտեմբերի, 2025

Այսօր վաղ առավոտյան լուրեր են տարածվել այն մասին, որ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Yerevan.Today-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից։

«Ես չգիտեմ։ Մենք որևէ տեղեկություն չունենք։ Մենք էլ ենք փորձում ճշտել, ես ընդամենը կարող եմ հաստատել այդ լուրերը»,- ասաց Տեր Եսային։

Նրա խոսքով՝ Մայր Աթոռում դեռևս չգիտեն նույնիսկ, թե ձերբակալելուց հետո որտեղ են տարել Տեր Փառենին։

Հիշեցնենք, որ համաձայն լուրերի՝ բացի այս խուզարկել են նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը։

 

 

Նմանատիպ նյութեր

Բագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ պահանջում է 49,7 դրամ փոխհատուցում

Բագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ պահանջում է 49,7 դրամ փոխհատուցում

Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, որոնք, ըստ հայցի, զրպարտչական են։ Պահանջում է նաև 49.7 դրամ խորհրդանշական փոխհատուցում։ Սրբազանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը դատարանի...

Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ

Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ

Հուլիսի 7-ին՝ ժամը 16:52-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում։ Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, պարիսպ, գազատար խողովակ, էլ․ լարեր,...

Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորություններն...

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցի՝ Էրդողանի հանդեպ հարգանքից ելնելով․ CNN

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցի՝ Էրդողանի հանդեպ հարգանքից ելնելով․ CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Անկարա է մեկնել բացառապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ ունեցած հարգանքից դրդված։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։ Սպասվում է, որ Թրամփը Անկարա կժամանի երեքշաբթի առավոտյան։ Թուրքական կողմը նրա համար...