Լուրեր են տարածվել, որ էս մեր ՀԷՑ-ի ժամանակավոր մի տղա բոլորին հաթաթա է ցույց տալիս․ Ալեքսան Ալեքսանյան

14 Հոկտեմբերի, 2025

«Մամուլում լուրեր են տարածվել, որ էս մեր ՀԷՑ-ի ժամանակավոր մի տղա բոլորին հաթաթա է ցույց տալիս, որ աշխատանքային ժամից հետո հանկարծ չգան-չմասնակցեն իրենց իսկական ղեկավարին ի աջակցություն դատարանի բակում ինքնակազմակերպված այս մեր միջոցառմանը։ Քանի որ ես էլ արդեն շատ ծանոթներ եմ տեսել այստեղ մեր ՀԷՑ-ից, ես էլ ասում եմ՝ վախ չկա, ոչ մեկ չի վախենում ձեզանից․ ձեզ հույս եք տվել կամ չգիտեմ ձեզ ինչ եք արել, որ ձեզանից վախենում են։ Վախեցող չկա, չի էլ եղել, պայքարելու ենք մեր ձևով ու կրելու ենք մեր ձևվով»,- ի աջակցություն Սամվել Կարապետյանի՝ դատարանի բակում հավաքի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։

Հիշեցնենք․ «Փաստ» թերթը գրել էր․ «Այսօր կայանալիք բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ստեղծվել է լարված մթնոլորտ։ Աշխատակիցները հայտնում են, որ ղեկավարությունից ստացել են հստակ հանձնարարություն՝ չներկայանալ դատարանի բակ՝ Կարապետյանին աջակցելու կամ դատական պրոցեսին հետևելու նպատակով։

Չնայած այն հանգամանքին, որ մարդկանց աշխատանքը ավարտվում է 17.30 ու նիստը հետո է ընթանում։

Ընկերության ներկայիս ղեկավարությունը աշխատակիցներին սպառնացել է աշխատանքի ազատմամբ և այլ լուրջ հետևանքներով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...