Վրաստանի նախագահը ներում է շնորհել 70 կալանավորների

14 Հոկտեմբերի, 2025

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հոկտեմբերի 14-ին նշվող Սվետիցխովլոբա եկեղեցական տոնի առթիվ ներում է շնորհել 70 կալանավորների և ազատազրկման հետ չկապված պատիժ կրող անձանց: Այս մասին երեքշաբթի հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է interfax.ru-ն:

«Նախագահի ներումը վերաբերել է ազատազրկման հետ չկապված պատիժ կրող 42 անձի, ազատազրկման ձևով պատիժ կրող 24 անձի, և 4 անձի դատվածությունը հանվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Սվետիցխովլոբան համարվում է կրոնական գլխավոր տոներից մեկը։

Սվետիցխովլոբան նշվում է տարեկան երկու անգամ, հոկտեմբերի 14-ին և հուլիսի 13-ին: Հոկտեմբերի 14-ին եկեղեցին ոգեկոչում է Քրիստոսի հանդերձանքը, իսկ հուլիսի 13-ին`Քրիստոսի բոլոր առաքյալներին:

Նմանատիպ նյութեր

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցեր, այդ թվում՝...

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

«Չափազանց երկար ժամանակ մենք Ռուսաստանի հետ երկխոսության վարումը փոխանցել ենք ուրիշներին, ինչը, իմ կարծիքով, անպատասխանատու է», - հայտարարել է Ֆինլանդիայի նախագահը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել Եվրամիության երկրների...

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին։ Որոշումը հաջորդել է պետական երկաթուղային ծրագրի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալին և ընդդիմության՝ նրա հրաժարականի պահանջին։ Նախագահը հերքել է մեղադրանքները, բայց նոյեմբերի 17-ին հայտարարել է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Տեղի է ունենում ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 13 հարց է։ Բոլորը կքննարկվեն առաջին ընթերցմամբ։ Պատգամավորները քննարկում են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...