Նուբարաշենի աղբավայրում Ժամը 10-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Ներգրավվել են 9 մարտական հաշվարկ և 2 օպերատիվ խումբ․ ընդհանուր 43 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։ Կան հրդեհի ծխացող օջախներ։






