Ինչ է հայտարարագրել առաջին անգամ կին քաղբանտարկյալ ունեցող երկրի կին ՄԻՊ-ը. «Ժողովուրդ»

11 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կին պաշտոնյաներն աստիճանաբար դոմինանտ դիրք են զբաղեցնում կառավարական համակարգերում։

Նախարարներ, Դատախազ, ՄԻՊ. բոլոր պաշտոններում կանայք են, սակայն նրանց օրոք ՀՀ-ում կա առաջին կին քաղբանտարկյալը՝ Լիդիա Մանթաշյանը։

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարծես անտարբեր կամ չեզոք դիրք է զբաղեցնում նման հարցերում, պաշտպանող հայտարարությունները հաճախ նրբորեն չեզոքություն են դրսեւորում։

Մինչ ՄԻՊ-ի իր ներկա պաշտոնը զբաղեցնելն Անահիտ Մանասյանը հարուստ ճանապարհ է անցել։

Նա 2008 թվականից ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում է աշխատել։

2 տարի անց Մանասյանն արդեն դասախոսում էր ԵՊՀ-ում։

2014 թվականից 2016 թ. դեկտեմբերը Անահիտ Մանասյանը եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական, 2016թ. դեկտեմբերից 2018թ. մարտը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։

2022թ. նոյեմբերից 2023թ. ապրիլ նա աշխատել է որպես ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ, ապա 2023 թվականի ապրիլից դարձել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։

Բացի կենսագրությունից՝ հարուստ է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարագիրը։

Համաձայն Անահիտ Մանասյանի՝ 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ նա 1995 եւ 2015 թվականներին ձեռք է բերել բնակարաններ Երեւանում։

Մանասյանը 2017 թվականին, երբ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդականն էր եւ Արդարադատության ակադեմիայի՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր, գնել է Ford մակնիշի մեքենա։

ՄԻՊ-ի բանկային ավանդները կազմել են 9,7 հազար եվրո, 9,4 հազար դոլար, 10,9 մլն դրամ։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 50 մլն դրամ, 23,9 հազար եվրո, 652 դոլար։

Մանասյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 100 հազար դրամ, 3,4 հազար եվրո, 6,6 հազար դոլար։

ՄԻՊ-ի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 470 հազար դրամ։ ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունը կազմել է 16 մլն 820 հազար դրամ: ԵՊՀ-ից որպես աշխատանքի վարձատրություն ՄԻ պաշտպանը ստացել է 1 մլն 543 հազար դրամ, «Կանանց իրավունքների տնից» ստացել է 33 հազար 178 դրամ։

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից «Տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը» կազմել է 865 հազար 715 դրամ եւ 324 հազար դրամ, իսկ «ԱԿԲԱ» բանկից ստացվածը՝ 81 հազար 668 դրամ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...