Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ․ «Ժողովուրդ»

10 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հոկտեմբերի 18-ին լրանում է «Տաշիր» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Սակայն, ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, իրավապահ համակարգում քննարկվում է նրա կալանքի ժամկետի երկարեցման հարցը. սա արդեն կլինի երրորդ միջնորդությունը։

Կարապետյանի պաշտպանը հայտնել էր, որ գործարարին առաջադրված մեղադրանքների փունջը՝ փողերի լվացումը, հարկեր ու տուրքեր չվճարելը եւ դրանց կազմակերպումը, դատական նիստերի ընթացքում «չհաղթահարեց» հիմնավոր կասկածի շեմը։

«Դատարանը, սակայն, միայն մեկ դրվագում գտավ հիմնավոր կասկած՝ Կարապետյանի արտահայտած կոչի վերաբերյալ», – ասել էր Արամ Վարդեւանյանը։

Խոսքը գործարարի այն հայտարարության մասին է, որը քննության նյութերում ձեւակերպվել է որպես «Մեր ձեւով գործընթացին մասնակցելու կոչ», եւ որը վերաբերում էր Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տարվող բռնաճնշումների գործընթացներին։

Դատավոր Տիգրան Դավթյանը փողերի լվացման եւ թալանի թեման «մաքրել» է Սամվել Կարապետյանի վրայից՝ թողնելով միայն արտահայտած կարծիքն ու «Մեր ձեւով»-ի միտքը:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քննություն, որպես այդպիսին, փաստացիորեն չի տարվում. բարերարը ամիսներ շարունակ բանտում է գտնվում բացառապես իր արտահայտած կարծիքի համար։

Այսպիսով՝ առաջիկա երկուշաբթի ՀՀ Քննչական կոմիտեն պատրաստվում է դատարան ներկայացնել կալանքի ժամկետի հերթական երկարեցման միջնորդությունը: Արդյոք այս անգամ դատարանը կընդունի՞ ՔԿ-ի հիմնավորումները, թե՞ վերջ կդնի գործարար-բարերարի երկարատեւ կալանքի շրջանին. պարզ կդառնա առաջիկա օրերին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...