Դատարանը բավարարել է Բագրատ սրբազանի տեսակցությունների սահմանափակման վերացման վերաբերյալ միջնորդությունը

9 Հոկտեմբերի, 2025

Դատարանը բավարարել է Բագրատ սրբազանի տեսակցությունների սահմանափակման վերացման վերաբերյալ միջնորդությունը։

«Ես վերաքննիչ բողոք էի ներկայացրել Բագրատ սրբազանի տեսակցությունների արգելքն ամբողջովին վերացնելու վերաբերյալ, իսկ փաստաբան Արամ Օրբելյանը՝ կալանքն ամբողջությամբ վերացնելու վերաբերյալ։ Վերաքննիչ դատարանից մեզ բանավոր հայտնել են, որ պարոն Օրբելյանի ներկայացրած բողոքը մերժվել է, իսկ իմը՝ բավարարվել, ենթադրում եմ՝ ամբողջությամբ»,- @ArmeniaSputnik-ին հայտնեց Հովհաննես Խուդոյանը։

Հիշեցնենք, որ Հունիսի 24-ին մի խումբ իրավապահներ ներխուժեցին «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայր ու ձերբակալեցին նրան։ Արդեն հաջորդ օրը դատարանը սրբազանին ու նրա մեկ տասնյակից ավել կողմնակիցներին կալանավորեց «ահաբեկչության» ու «սահմանադրական կարգի տապալման» հոդվածներով։ Այս քրեական գործը «անոնսեց» ինքը՝ Փաշինյանը, հայտարարելով, թե կանխվել է «աննախադեպ ծավալների ահաբեկչություն»։

ՔԿ-ի ներկայացրած տեսանյութը, սակայն, որտեղ Սրբազանն իբր խոսում էր ինչ-որ սպանությունների մասին, հետագայում պարզվեց, որ մոնտաժված է, իսկ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հրապարակեց ամբողջական հատվածը, ինչից պարզ դարձավ, որ զրույցն ընթացել է ամենևին ոչ բռնի իշխանափոխության մասին։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ ներկայացված գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բավարար և արագ...

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ 1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ...

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության...

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...