ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը ՌԴ-ում 12 տարվա ազատազրկման է դատապարտվել

8 Հոկտեմբերի, 2025

ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին որպես վարձկան մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

Ըստ կառույցի` Բալյանը 2022 թվականի նոյեմբերին Մոլդովայի տարածքով մեկնել է Ուկրաինա, որտեղ դրամական պարգևի դիմաց մինչև 2023 թվականի դեկտեմբերը տարածքային պաշտպանության ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի և Խերսոնի մարզի տարածքում տեղի ունեցած մարտական գործողություններին։

Նշված գործողությունների համար Բալյանը ստացել է ավելի քան 2,3 մլն ռուբլի։

Մի քանի անգամ վիրավորվելուց հետո վարձկանը լքել է մարտի դաշտը և հեռացել Ուկրաինայից:

2024 թվականի հոկտեմբերին նա ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում և կալանավորվել։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Գագիկ Խաչատրյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Գագիկ Խաչատրյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը

Հրատապ մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանները։ Նրանք կանդրադառնան մինչև լուսաբաց շարունակված՝ կալանքի հարցով դատական նիստին, Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, պաշտպանների գնահատմամբ, շարունակվող խոշտանգմանը, ինչպես նաև...

Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1994 թ. ծնված Տիգրան  Մխիթարյանը։ ՆԳՆ ոստիկանությունը Տիգրան Մխիթարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա...

Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն. ռուս փորձագետ

Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն. ռուս փորձագետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն։ Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ՝  հայտարարել է ռուս պատմաբան, հրատարակիչ և հասարակական գործիչ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Պուտինի և...

Արցախ. մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ. Բագրատ սրբազան

Արցախ. մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ. Բագրատ սրբազան

Արցախ, իմ հոգի, իմ սիրտ, իմ կյանք, իմ գերված Հայրենիք....Մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ... Կարոտում եմ քեզ ու խեղդվում այդ կարոտից... «ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները»… քանզի մեր «իշխաններն ապստամբներ են և գողերին գողակից, կաշառք...

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն.  Լիլիթ Գալստյան

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն. Լիլիթ Գալստյան

Համացանցում Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ՀՀ քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություններ են։ Առերևույթ ծանր առողջական...