Օկամպոն կասկածում է ուկրաինացի իրավաբանի անաչառությանը. նա Ադրբեջանի հետ սերտ կապեր ունի

8 Հոկտեմբերի, 2025

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն փորձագիտական կարծիք է հրապարակել ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի (UN WGAD)՝ 2025 թ. փետրվարի 17-ի թիվ 46/2024 եզրակացության վերաբերյալ՝  բացահայտելով շահերի բախման այն իրական պատկերը, որը լուրջ կասկածի է ենթարկում խմբի եզրակացության անաչառությունը: Խումբը եզրակացրել էր, որ Ռուբեն Վարդանյանի կալանավորումն Ադրբեջանի կողմից կամայական չէր։ Օկամպոն  իր փորձագիտական կարծիքում փաստարկված հիմնավորում է շահերի բախման առկայությունը՝ ընդգծելով, որ WGAD-ի ներկայիս նախագահող Գաննա Յուդկիվսկան Equity Law Firm-ի գործընկեր է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը։

Լուիս Մորենո Օկամպոն իրականացրել է բաց աղբյուրների վրա հիմնված հետաքննություն՝ WGAD-ի ներկայիս նախագահ-զեկուցող, ուկրաինացի իրավաբան  տիկին Գաննա Յուդկիվսկայի անաչառության վերաբերյալ։

«Գաննա Յուդկիվսկան պետք է ձեռնպահ մնար Աշխատանքային խմբին ներկայացված Ադրբեջանի դեմ բոլոր գործերից։ Նա ունի շահերի բախում, որը բխում է նրա մասնագիտական աշխատանքից որպես Equity Law Firm-ի ակտիվ գործընկեր: Վերջինս տարիներ շարունակ իրավաբանական ծառայություններ  է տրամադրել Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությանը (SOCAR)։ Սա հաստատում է ուղիղ ֆինանսական կապը նրա և Ադրբեջանի կառավարության միջև, որն էլ  տվյալ վարույթում  հանդես է գալիս որպես կողմ»,-  փորձագիտական կարծիքում նշում է Օկամպոն։

Նա հիմնավորում է, որ այդ իրավիճակը հակասում է Վարքագծի կանոնագրքին և ՄԱԿ-ի  մյուս  կանոնակարգին, որոնք պահանջում են ինքնաբացարկ, երբ ֆինանսական շահերը համընկնում են ՄԱԿ-ի գործառույթների հետ.  «Յուդկիվսկայի անկարողությունը՝ բացահայտելու այս դերը կամ ձեռնպահ մնալու կապված վարույթներից, հանդիսանում է WGAD-ի աշխատանքային մեթոդների 5-րդ կետի խախտում, որը նախատեսում է ինքնաբացարկ շահերի բախման դեպքերում»։

Օկամպոն նաև նշել է Գաննա Յուդկիվսկայի ամուսնու՝  կոռուպցիայի մեջ մեղադրվող ուկրաինացի քաղաքական գործչի՝ Ադրբեջանի հետ ունեցած սերտ անձնական և քաղաքական կապերի մասին:

«Այս հանգամանքների լույսի ներքո, հնարավոր համարժեք միջոցը կլինի, որ WGAD-ն անվավեր ճանաչի Կարծիք № 46/2024-ը և խնդրի սկզբնական դիմողին ներկայացնել նոր միջնորդություն, որը WGAD-ի կողմից կմշակվի նորից՝ de novo հիմունքներով»,-եզրակացությունում նշում է Օկամպոն:

Ըստ նրա՝ թափանցիկության և հաշվետվողականության համար, և նկատի ունենալով, որ վտանգի տակ է Աշխատանքային խմբի հեղինակությունը, խումբը  կարող է հրապարակավ պատասխանել այս մեղադրանքներին: «Առանց լրացուցիչ խնդրանքի՝ WGAD-ը կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է կառավարվել այս գործը, ով է ծառայել որպես գործի զեկուցող և ինչպես են նրանք ընտրվել, արդյոք դոկտոր Յուդկիվսկան երբևէ բացահայտել է Աշխատանքային խմբի անդամներին և OHCHR անձնակազմին, որ իր իրավաբանական ընկերությունը ներկայացնում է Ադրբեջանի կառավարության շահերը, և, եթե այդպիսի բացահայտում կատարվել է, արդյոք Աշխատանքային խումբն  անտեսել է այս շահերի բախումը՝ նրան հնարավորություն տալով մասնակցել Ադրբեջանին վերաբերող գործերին»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...