Երևի մտածել են՝ «եթե ծխով չեք թողնում՝ մենք էլ ջրվեժով կանենք». Ռուբեն Մելիքյան

6 Հոկտեմբերի, 2025

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Այսօրվա թեման «գենդեր-փարթին» ծխով կատարելու փոխարեն Շաքիի ջրվեժով կատարելու տարօրինակ դեպքն է։ Բոլորը ծաղրում են «կրեատիվ» գաղափարի հեղինակներին ու գեղեցիկ սրամտություններ շաղ տալիս։
Թվում է, թե ոչ մի քաղաքական բաղադրիչ այս թեման չունի։ Կենցաղային հարց է։ Բայց դա միայն թվում է։
Իմացողներին հիշեցնեմ, իսկ չիմացողներին տեղեկացնեմ, որ հենց հիմա, հենց այս պահին «Արմավիր» ՔԿՀ-ում նախնական կալանք է կրում մի երիտաաարդ տղա՝ 4 անչափահաս զավակների հայր Տիգրան Գալստյանը, որին ահաբեկչության, կրկնում եմ՝ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ մեջ են մեղադրում այն բանի համար, որ նա իր հարազատների խնդրանքով նրանց է ուղարկել իր մոտ եղած՝ «գենդեր-փարթիի» ծխերը։ Բացառապես՝ դրա համար։
Հիմա եկեք տրամաբանենք։ Հնարավո՞ր է, որ Շաքիի ջրվեժը «գենդեր-փարթիի» ատրիբուտ դարձրած մարդիկ իմացել են Տիգրան Գալստյանի պատմության մասին։ Հնարավոր է։ Հնարավո՞ր է, որ նրանք ծուխ չեն օգտագործել՝ շառի մեջ չհայտնվելու ու ազատությունը չկորցնելու նկատառումով։ Լրիվ հնարավոր է։
Բա էլ ի՞նչ եք ուզում էդ մարդկանցից։ Երևի մտածել են՝ «եթե ծխով չեք թողնում՝ մենք էլ ջրվեժով կանենք»։ Հայտնի անեկդոտի պես։
ՀԳ. Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։
ՀԳ-2. Սույն տողերի հեղինակը չի կիսում տարածված այն կարծիքը, որ սպասվող բալիկի սեռը հարազատներին հայտարարելու լավագույն ձևաչափը «գեդեր-փարթին» է»,- գրել է նա։
Share

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...