Պոլսո հայոց պատրարքության վարդապետներից մեկը գայթակղության պատճառով կարգալույծ է արվել

3 Հոկտեմբերի, 2025

Պոլսո հայոց պատրարքության հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել կարգալույծ անել միաբան Զաքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանին: Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 2-ին, կիրակնօրյա ժողովի ընթացքում, հայտնում է Ermenihaber.am-ը։

Որոշման մասին պատրիարքությունը տարածել է նաև հայտարարություն, որում ասված է. «Պոլսո Հայոց Պատրիարքական Աթոռի միաբաններից Հոգեշնորհ Տ. Զաքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը՝ հոգեկան և ֆիզիկական առողջական լուրջ խնդիրների հետևանքով, թույլ է տվել անցանկալի և անընդունելի քայլեր, որոնք հանգեցրել են գայթակղության։

Կրոնական Ժողովի որոշմամբ տրված ապաշխարության հնարավորությունը նա սահմանված ժամկետում չի օգտագործել։

Այս պատճառով՝ Ամենապատիվ և Սրբազան Պատրիարքի նախագահությամբ 2025 թ. հոկտեմբերի 2-ին գումարված Կրոնական Ժողովի ԾԱ նիստում միաձայն որոշվել է Զաքեոս վարդապետ Օհանյանին կարգալույծ հայտարարել և նրան դասել աշխարհականների շարքը՝ Թորոս անունով»:

Նմանատիպ նյութեր

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...