Ինչ կապ ունի կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալված ԱԳՆ աշխատակիցը Վահան Կոստանյանի հետ

2 Հոկտեմբերի, 2025

ՀՀ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանի նախկին աշխատակից Երջանիկ Ումրշատյանը կալանավորվել է: Այդ մասին հայտնում է ArmLur.am-ը։

«Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն, «Ավա թրեվլ» տուրիստական ընկերության աշխատակից Նունե Սոֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով։

2024 թվականի նոյեմբերի 7-ին հրապարակել էինք, որ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունում սկանդալ է պայթել. «Ժողովուրդ» օրաթերթը աղմկահարույց բացահայտումներ է արել այն մասին, որ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար մարդկանցից գումար է վերցրել: Հետհեղափոխական իշխանության ներկայացուցիչները, որ իշխանության եկան կոռուպցիան մերժելու խոստումներով, կոռուպցիոն ամենատարբեր սխեմաների մեջ են հայտնվել՝ հատելով անգամ միջպետական անթույլատրելի սահմանները: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել երկու քաղաքացի (կանայք խնդրեցին իրենց անուններն ու դեմքերը չհանրայնացնել՝ թիրախավորումից խուսափելու համար) եւ հայտնել, որ ցանկացել են երկու ընտանիքով՝ 8 անձով, մեկնել ԱՄՆ: Նրանք դիմել են «Ավա թրեվլ» տուրիստական ընկերությանը՝ Նունե Սոֆյանին, որը վստահեցրել է, որ իրենք կստանան վիզա, կմեկնեն:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է նաեւ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին՝ պահանջելով պարզաբանել, թե իր վարորդի ենթադրյալ մեքենայություններից տեղյակ է արդյոք, ինչ մասնակցություն ունի այս պատմությանը եւ, որպես ՔՊ նախկին խոսնակ, ինչ գնահատական կտա այս՝ ակնհայտորեն կոռուպցիոն երեւույթի վերաբերյալ: Կոստանյանը պատասխանել է, թե Երջանիկ Ումրշատյանն աշխատանքից ազատվել է մինչեւ իր փոխնախարար դառնալը, ապա տեղեկացրել, թե այս տարվա սեպտեմբերի 14-ին հաղորդում է ներկայացրել դատախազություն, երբ նրա անօրինականության մասին իմացել է. բայց ոչ մի գնահատական՝ այս երեւույթին:

Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ից, «Ժողովուրդ» օրաթերթի մեկ այլ հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են տրամագծորեն հակառակի մասին. Երջանիկ Ումրշատյանը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում աշխատել է 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 18-ը, ինչպես նաև 2022 թվականի մարտի 1-ից մինչև հոկտեբերի 25-ը(փաստաթղթերը տեսանյութում ներկայացված են): Իսկ Վահան Կոստանյանի պատասխանում գրված է, որ Ումրշատյանը իր փոխնախարար նշանակվելու ժամանակ (2023 թվականի հունվարից) արդեն ազատված է եղել ԱԳՆ-ում վարորդի աշխատանքից եւ նրա վարորդը չի եղել: Նախարարության եւ փոխնախարար Կոստանյանի հակասական պատասխաններն արդեն իսկ կասկածահարույց են: Ինչո՞ւ է Կոստանյանը կտրուկ «հրաժարվում» վարորդ Ումրշատյանից, եթե մեզ դիմած քաղաքացիները պատմել են, որ տեսել են՝ ինչպես է ինքն իջել Ումրշատյանի ավտոմեքենայից ու աշխատանքի գնացել, իսկ վարորդը հանդիպել է քաղաքացիներին դիմացի այգում»,-ասվում է լուրում:

Նմանատիպ նյութեր

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...