Ռուս-ամերիկյան բանակցությունների երրորդ փուլը, «երկու երկրների միջև հարաբերություններում առկա խոչընդոտների վերացման համար», կմեկնարկի մինչև աշնան վերջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Դեռևս ամսաթվեր չկան և ամեն ինչ դեռ քննարկման փուլում է»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը։ Հավելենք, որ փետրվարի 27-ին և ապրիլի 10-ին Ստամբուլում բանակցություններ էին տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատների աշխատանքային պայմանները կարգավորելու և երկու երկրների միջև հարաբերություններում առկա խնդիրները հաղթահարելու ուղիները քննարկելու համար։ Առաջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել փակ դռների հետևում, տևել էր ավելի քան վեց ժամ, իսկ բանակցությունների երկրորդ փուլը՝ հինգուկես ժամ։
Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն. Լիլիթ Գալստյան
Համացանցում Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ՀՀ քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություններ են։ Առերևույթ ծանր առողջական...





