Փաշինյանի ելույթը հիշեցնում էր մի չինովնիկի ելույթ, որը զեկուցում է իր կատարած աշխատանքի մասին. Բադալյան

28 Սեպտեմբերի, 2025

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Ընդհանրապես, ՄԱԿ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթը հիշեցնում էր ոչ թե պետության ղեկավարի, պետության քաղաքական առաջին դեմքի, այլ մի չինովնիկի ելույթ, որը զեկուցում է իր կատարած աշխատանքի մասին:

Ընդ որում, հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ ներկայացնում էր իր խոսքը՝ «զեկուցում է » խաղաղության մասին, եւ հույս ունի հաջորդ տարի «զեկուցել» ավելին:

Սրանք լոկ ոճական հանգամանքներ չէին, այլ հոգեբանական, որ արտացոլում են Նիկոլ Փաշինյանի դրությունն ու իրերի դրության հանդեպ նրա դիրքավորումը:

Մինչդեռ առաջանում է մի պարզ հարց՝ եթե հաստատված է խաղաղություն, ինչպես պնդում է պաշտոնական Երեւանը, ի՞նչ կարիք կա ՄԱԿ ամբիոնից մի ամբողջ ելույթ նվիրել հաստատված խաղաղությանը: Ընդ որում, դա այն դեպքում, երբ նրանք, ում Հարավային Կովկասը հետաքրքրում է էապես, թերեւս հենց Փաշինյանից ավելի լավ գիտեն՝ խաղաղություն հաստատվա՞ծ է, թե՞ ոչ: Ես նկատի ունեմ այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնց համար Կովկասը ներկայացնում է գործնական հետաքրքրություն:

Ավելին, եթե կա հատատված խաղաղություն, ապա այդ պարագայում առաջանում է հարց՝ իսկ Հայաստանը միջազգային հանրությանը, համաշխարհային քաղաքականությանը ի՞նչ ասելիք ունի այդ նոր իրողությունների պայմաններում, ի՞նչ ուղենիշներ ունի հայկական պետականությունը: Պարզվում է, որ խաղաղության մասին հայտարարություններից զատ՝ ոչ մի այլ ասելիք: Կարեւորագույն աշխարհաքաղաքական օրակարգերին առնչվող հարցերը Նիկոլ Փաշինյանի ելույթում արտահայտվում էին ընդամենը մեկ-երկու նախադասությամբ:

Իսկ դրա պատճառը թերեւս հենց այն է, որ Փաշինյանը գործընթացում իրեն դիրքավորում է հենց իբրեւ չինովնիկ, այլ կերպ ասած՝ կատարող սուբյեկտ, որը ձեռնպահ է մնում սեփական բովանդակությունից եւ գերազանցապես կենտրոնանում է գոյություն ունեցող բովանդակությունների միջեւ իր համար հնարավորինս ապահով տեղավորվելու խնդրի վրա:

Ինքնին հասկանալի է, որ Հայաստանը չի կարող պրոցեսներին մասնակցել հավասար նախաձեռնողականությամբ, ինչպես խոշոր տերությունները: Սակայն, այդուհանդերձ, սուբյեկտությունը կարող է ունենալ ամենատարբեր աստիճաններ: Առանցքայինն այն է, որ այն ունենա հատկանիշ, այսինքն արտահայտված լինի բովանդակությամբ» :

Նմանատիպ նյութեր

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթ-ը գրում է. «Պետական շարքային ծառայողները հերթական հիասթափությունն են ապրել իշխանության կողմից օգտագործվելու եւ չվարձատրվելու կապակցությամբ։ Մեզ ասացին, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ պետական ծառայողների մեծ մասին պարտադրել են լծվել իշխանության...

Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ուշադրության կենտրոնում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ Փորձել ենք պարզել, թե ինչպես է փոխվել Գրիգորյանի ունեցվածքը իշխանության գալուց հետո։ Եթե 2018 թվականին պաշտոնը ստանձնելիս նա...

Կրակոցներ են հնչել Լոռու մարզում․ վիրավոր կա

Կրակոցներ են հնչել Լոռու մարզում․ վիրավոր կա

Այսօր՝ հուլիսի 16-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային...

Թրամփն ապացուցել է, որ մենք կարող ենք հարվшծել Իրանին ցանկացած պահի. Սպիտակ տան խոսնակ

Թրամփն ապացուցել է, որ մենք կարող ենք հարվшծել Իրանին ցանկացած պահի. Սպիտակ տան խոսնակ

Իրանը շարունակում է բանակցությունները Միացյալ Նահանգների հետ և հայտարարել է մեզ հետ համաձայնության գալու իր ցանկության մասին, քանի որ կրում է ավերիչ հարվածներ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։ «Իրանի դեմ վերջին հարվածները պայմանավորված են Իրանի...