Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել. Բենիամին Մաթևոսյան

28 Սեպտեմբերի, 2025

Բենիմասին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

44-օրյա պատերազմի մեկնարկի հինգերորդ տարելիցին Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից գովերգում էր թուրքական հետախուզության ստեղծած անվտանգության ճարտարապետությունը (հիշեցնենք, որ այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանին տարածաշրջանային անվտանգության, այդ թվում՝ հայ-ադրբեջանական գործընթացի հարցերով խորհրդակցում են թուրքական MiT հետախուզության նախկին և ներկա ղեկավարներ Հաքան Ֆիդանը և Իբրահիմ Քալընը)՝ պնդելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է հաստատվել։
Սակայն Փաշինյանն անմիջապես մեզ վերադարձրեց 2020-ի նոյեմբերի 9-ին հաջորդած ցիկլը, երբ նա սուբյեկտիվ մեկնաբանություններ էր տալիս թղթի վրա ամրագրված օբյեկտիվ դրույթներին, ինչի արդյունքը Արցախի շրջափակումն ու ԼՂՀ-ում էթնիկ զտումը եղավ։
Վաշինգտոնում միջանցքը հանձնած Նիկոլ Փաշինյանը (Թրամփի, Ալիևի և Փաշինյանի ստորագրած հռչակագրում դա թաքնված է «Ադրբեջանի Հանրապետության հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն» ձևակերպման տակ) բողոքում է, որ Ալիևը «Զանգեզուրի միջանցք» տերմինն է օգտագործում։
Իյա՜, իրոք։ Գուցե թուրքական հետախուզությունը հենց միջանցքն է ձևակերպել TRIPP ձևակերպման ներքո, իսկ Ալիևը, ով նախկինում էլ բերանբաց, պարզապես բարձրաձայնո՞ւմ է դա
Կործանումը մոտենում է հաստատում քայլերով… Փաշինյանը այն մոտեցնում է ինչպես կարողանում է։
Հ.Գ. 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտը սկսվեց մորս զանգով։ Նա պատմեց, որ սկսել են ռմբակոծել… Շատ դժվար էր կապ հաստատել հարազատների՝ տատիկի, քեռուս հետ…

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...