Հայաստանի ղեկավարին արգելված է անգամ բարձրաձայնել այն փաստը, որ Ադրբեջանը դեռևս պահում է հայ ռազմագերիների․ Սաղաթելյան

28 Սեպտեմբերի, 2025

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ևս մեկ անգամ ապացուցեց մեր բոլոր պնդումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Առաջինը՝ նույնիսկ այս միջազգային բարձր հարթակից նա խուսափեց օգտագործել «գերի» բառը։ Փոխարենը խոսեց «երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց» մասին։ Սա պարզապես ամոթ է։ Սա վկայում է, որ Հայաստանի ղեկավարին արգելված է անգամ բարձրաձայնել այն փաստը, որ Ադրբեջանը դեռևս պահում է հայ ռազմագերիների։ Այս բառախաղերով Փաշինյանը մեղմացնում է իրականությունը և ծառայում Ադրբեջանի շահերին։

Երկրորդը՝ փաստացի Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հրապարակային խոստովանեց Վաշինգտոնյան, այսպես կոչված, «պայմանավորվածությունների» և իր խաղաղության օրակարգի ձախողումը։ Նա բառացի ասաց․
«Ադրբեջանի նախագահը… օգտագործել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը… հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ–ի նկատմամբ և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»։
Այսինքն՝ Փաշինյանը խոստովանում է, որ Ալիևը բացահայտում է իր իսկ ստորագրած փաստաթղթերի սնանկությունը։ Սա նրա երկրորդ հրապարակային խոստովանությունն է։ Առաջինը եղավ ՇՀԿ գագաթաժողովում, երբ ստիպված էր ընդունել, որ Ադրբեջանի նախագահի խոսույթը չի տեղավորվում Վաշինգտոնում «համաձայնեցված տրամաբանության» մեջ։
Սրան զուգահեռ նույն ամբիոնից Ադրբեջանի նախագահը կրկին խոսեց Հայաստանի «ագրեսիայից» և «օկուպացիայից», Հայաստանի ղեկավարներին անվանեց պատերազմական հանցագործներ։
Եվ այս ամենը թվարկելուց հետո Ալիևը շեշտեց, որ Հայաստանի հետ պայմանագրի բոլոր կետերի հեղինակն Ադրբեջանն է։
Հարց է` ինչպե՞ս են այս ամենից հետո համարձակվում շարունակել հասարակությանը հեքիաթ պատմել «հաստատված խաղաղության» մասին։ Այսքանից հետո ինչպե՞ս է իշխանական քարոզչամեքենան հերթական անգամ փորձելու մոլորեցնել ժողովրդին։ Ինչպե՞ս են հայտարարելու, թե խաղաղությունն արդեն եկել է, երբ անգամ Փաշինյանը հրապարակային կերպով ընդունում է, որ չկա անգամ տարրական փոխըմբռնում օգտագործվող տերմինաբանության վերաբերյալ և նվազագույն հարգանք այն սուբյեկտի նկատմամբ, ում հետ Ալիևը ստորագրել է համաձայնագիր»,– գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Այս գործը բացառապես քաղաքական է, մեկ մարդու անձնական վրեժխնդրության արդյունք է․ Խամոյան 

«Որևէ հիմնավորում, թե ինչու խափանման միջոցը պետք է լինի կալանքը, չի ներկայացվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչների կողմից։ Հիմա, երբ դատախազությունը կրկին միջնորդել է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում՝...

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց...

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...