Հակասանիտարական ու գարշահոտ իրավիճակ է ստեղծվել Երևանի 1-03 շտապօգնության մոտ

26 Սեպտեմբերի, 2025

Այն, որ Երևանում «Վեոլիա Ջուր»-ի սխալ և ոչ օպերատիվ աշխատանքների արդյունքում վարչական շրջաններում չկա որևէ փողոց, որ բնակիչները չունենան խնդիրներ, կապված կոյուղատարերի խցանման և այդ տարածքներում տիրող գարշահոտ ու հակասանիտարական վիճակի հետ՝ գաղտնի չէ։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Երևանի սրտում՝ Կենտրոն վարչական շրջանի Ձորափ փողոցում տիրում է հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «7 օրից ավելի է՝ էս ահավոր վիճակն է։ Դիտահորից կեղտը դուրս է գալիս ու հոսում՝ անցնելով Երևանի 1-03 շտապօգնության գլխավոր մուտքի դիմացով ու այդպես հոսում։

Ամեն անգամ ահազանգել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Կենտրոն թաղապետարան, «Վեոլիա Ջուր», սակայն ոչ մի արդյունք։ Ամեն անգամ ասում են՝ խնդրին տեղյակ ենք, կմոտենանք։ Այսօր 2 ժամ առաջ ենք նորից զանգել «Վեոլիա Ջուր», խոստացել են, որ գան, բայց հըլը չեն գալիս։ Ոնց որ էդ հիմնարկը մեր ազգաբնակչության համար դառած լինի «Նոյի ագռավ»․ դրանց երբ ահազանգում ես, պիտի հետևից ղուշ ուղարկես, բայց դե երևի ղուշն էլ դրանց չօգնի։

Միայն փողերը ասեն՝ մուծեք, բայց ոչ մի օգուտ, ոչ մի դրական պատասխան։ Պատկերացնո՞ւմ եք՝ Երևանի շտապօգնության գլխավոր կայանի դիմաց ու դրան հարակից տարածքում նման գարշահոտ վիճակ, ու շտապօգնության մեքենաները կանչի վայր են մեկնում էդ կեղտի միջով։ Էդ հոտը կպնում ա շտապօգնության վրա, ու էդ հոտի պայմաններում հիվանդ են տեղափոխում։ Վայ էդ հիվանդի վիճակին, որ էդ հոտը զգաց․ թթվածնի բալոնը չի օգնի անգամ։

Ամոթը լավ բան է․ 1 կմ էլ չկա մինչև քաղաքապետարան։ Տիգրան Ավինյանը պետք է բռունցքով հարվածի սեղանին ու կարճ ժամանակում խնդիրը լուծել տա։ Էլ չենք ասում, որ առավոտները երեխաները էդ ճանապարհով են գնում դասի»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...