Շանհայի համագործակցության կազմակերպությունը չի ձգձգում Երևանի և Բաքվի անդամակցության հարցը. Ալիմով

22 Սեպտեմբերի, 2025

Շանհայի համագործակցության կազմակերպությունը չի ձգձգում Հայաստանի և Ադրբեջանի՝ կազմակերպությանն անդամակցության հարցը, այդ որոշումը կոնսենսուս է պահանջում։ Այս մասին ՏԱՍՍ -ին տված հարցազրույցում նշել է կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը։

«Նոր անդամ-պետությունների ընդունման ընթացակարգը հստակ սահմանված է և մեկ անգամ չէ, որ անցել է ամրության քննությունը։ Ընդունման որոշումը կայացվում է կոնսենսուսով։ ՇՀԿ պատմության ընթացքում ոչ մի դիմում չի մերժվել։ Յուրաքանչյուր դիմում ուշադիր և մանրակրկիտ կերպով վերանայվում է անհատական ​​հիմունքներով։ Կողքից կարող է տպավորություն ստեղծվել, որ գործընթացը ձգձգվում է, սակայն դա այդպես չէ»,- նշել է Ալիմովը։

Կազմակերպության նախկին գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հարցը ոչ թե հայտերի դիտարկման արագությունն է, այլ այն, որ այդ գործընթացը կանգ չի առնում: «ՇՀԿ-ում արագ որոշումներ չեն ընդունում»,- նշել է նա:

 

Նմանատիպ նյութեր

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարել է, որ երկրում «ժողովրդավարական գործընթացների վատթարացման պատճառով» այլևս չի ֆինանսավորում Վրաստանի կառավարությանը, սակայն...

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան 31 հասցեում տեղադրվել է հայ մեծանուն բարերար, ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է, որը և այն փակցնելու միջնորդություն էր...

Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը հրապարակել է հոկտեմբերի 18-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը․ ԺԱՄԸ 10:00 Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին Կոշի Սուրբ Գևորգ Ապարանի Սուրբ Խաչ Բյուրականի Սուրբ Հովհաննես Կոշի Սուրբ Ստեփանոս...

Սամվել Կարապետյանի նվերը Գյումրիին․ կբարեկարգվի Քըրք Քըրքորյան փողոցը

Սամվել Կարապետյանի նվերը Գյումրիին․ կբարեկարգվի Քըրք Քըրքորյան փողոցը

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Գյումրի քաղաքի տոնակատարության ժամանակ հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Գյումրի քաղաքին նվեր ունի․ բարեկարգվելու է քաղաքի Քըրք Քըրքորյան փողոցը։ «Կան նոր ծրագրեր,...

Գյումրին մեր ազգային դիմագիծն է, մեր մշակութային ողնաշարն ու հոգևոր ամրոցը․  Վարդան Ղուկասյան

Գյումրին մեր ազգային դիմագիծն է, մեր մշակութային ողնաշարն ու հոգևոր ամրոցը․ Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետ` Վարդան Ղուկասյանը գյումրեցիներին շնորհավորել է քաղաքի օրվա առթիվ։ Ուղերձում Ղուկասյանը նշել է․ «Սիրելի՛ գյումրեցիներ, աշխարհասփյուռ հայրենակիցներ․ ​Ի սրտե, ամենաջերմ ու ազնիվ զգացմունքներով շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի, մեր պաշտելի քաղաքի՝...